Հին ու բարի անեկդոտները մի տեսակ էլ չեն լսվում։ Էն, որ «Հայը, ռուսը, վրացին կանգնում են Աստծո առաջ», կամ որ «Հայը, թուրքը, ամերիկացին» ընկնում են դևի ձեռքը։
Հիմա ոնց վերցնում ես՝ հայը ո՛չ Բարձրյալի հաճությանն է արժանանում, ոչ էլ կարողանում է իր հնարամտությամբ պլստալ չարքի ձեռքերից։ Նույնիսկ անեկդոտներում։
Օրինակ՝ ժամանակակից անեկդոտի սկիզբ՝ հայը, ղազախն ու բելառուսը... Արդեն տխուր է։
Կամ՝ հայը, ռուսը, եվրոպացին... Նորից ուրախ չի։
Հայի հնարամտությունից ու կենսուրախությունից բան չի մնացել։ Հիմա ուրիշ անեկդոտներ են պատմում՝ «Ցողունային բջիջների կամ Աստծո գործերին փայ մտնելու անհագ ցանկության» մասին։ Բայց նորից այն չէ։
Ազգը տրամադրություն չունի։ Այն փչացնողի հախից էլ նրան անեկդոտի հերոսը դարձնելով չես գա` ինչքան էլ որ իրականությանը մոտ լինի անեկդոտն ու ծիծաղելի։
Դևի մոտ պետք է ուղարկել մեր անտրամադիր լինելու մեղավորին։ Ուղարկել ու տեսնել, թե ինչպես է կարողանալու դուրս պրծնել, առավել ևս, որ այնտեղ են լինելու նաև անեկդոտի պարտադիր մյուս հերոսները՝ ռուսն ու վրացին, կամ բելառուսն ու ղազախը։
Հայը, ռուսն ու ղազախը ընկնում են դևի մոտ...

Վախթանգ Մարգարյան