Լրահոս

03.06.2014 16:35


Գրոհայինները ռմբակոծել են Դամասկոսի կենտրոնը

Գրոհայինները ռմբակոծել են Դամասկոսի կենտրոնը

Զինված ընդդիմության գրոհայինները, որոնք ձգտում են խափանել նախագահական ընտրությունները Սիրիայում, այսօր ականանետերով ռմբակոծել են Դամասկոսի կենտրոնական շրջանները։ Ինչպես փոխանցում է «Սուրիա ալ–Էն» տեղեկատվական գործակալությունը, ականները պայթել են Օմեյադ հրապարակի շրջանում և Մեզզա պողոտայում՝ ՄԱԿ–ի առաքելության շենքի մոտ։ Կրակահերթի տակ են հայտնվել Մազրահա, Էլ–Հասսանի և Կասաա թաղամասերը, Դամասկոսի արևելքը՝ Աբբասիդների հրապարակը, և Էլ–Ադդավի փողոցը։ Զոհեր չկան, սակայն որոշ շինություններ վնասվել են։

Երկրի տարածքում 9601 ընտրատեղամաս է գործում, այդ թվում 5235–ը՝ Դամասկոսում և Հալեպում, ձայնի իրավունք ունի 15.8 մլն սիրիացի։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը