Լրահոս

03.06.2014 16:06


Աբխազիայի նախագահի պաշտոնակատար. «Անկվաբի նկատմամբ հետապնդումներ չեն լինի»

Աբխազիայի նախագահի պաշտոնակատար. «Անկվաբի նկատմամբ հետապնդումներ չեն լինի»

Աբխազիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Վալերի Բգանբան իր խնդիրն է համարում արտահերթ նախագահական ընտրությունների անցկացումը, որին կարող է մասնակցել Աբխազիայի նախկին նախագահ Ալեքսանդր Անկվաբը։ «Կոմմերսանտ» թերթին տված հարցազրույցում Բգանբան հերթական անգամ հավաստիացրել է, որ «ոչ մի հետապնդում» Անկվաբի նկատմամբ չի լինի։

«Անկվաբը ազգի թշնամի չէ. նա շատ բան է արել այս ընթացքում,–նշել է Աբխազիայի նախագահի ժամանակավոր պաշտոնակատարը։–Նա Աբխազիայի քաղաքացի է և իրավունք ունի դնել իր թեկնածությունը»։

Բգանբայի կարծիքով երկրում իրավիճակը հանգիստ է. անհանգստանալու կարիք չկա։

Տեղեկացնում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը