Լրահոս

03.06.2014 15:32


Մարտին Սարգսյանը նշանակվել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ

Մարտին Սարգսյանը նշանակվել է Անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ

Սերժ Սարգսյանի հրամանագրով Մարտին Սարգսյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահ:
Մարտին Սարգսյանը ծնվել է 1958թ. մարտի 3-ին Երեւանում:

1979թ. ավարտել է ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտը, 2003թ.` Երեւանի ֆինանսաբանկային եւ բորսայական համալսարանը: Մանկավարժ: Տնտեսագետ-ֆինանսիստ:
1979-1982թթ. աշխատել է մանկավարժ Ապարանի դպրոցներում: 1984-1990թթ. զբաղեցրել է տարբեր պաշտոններ Երեւանի քաղաքապետարանի եւ Սովետականի շրջխորհրդի գործադիր կոմիտեներում: 1991-1995թթ. եղել է Շենգավիթի շրջխորհրդի պատգամավոր: 1993-1998թթ.` ՀՀ թեթեւ արդյունաբերության «Մոդելային կոշիկներ» ֆաբրիկայի գլխավոր տնօրեն, ապա` խորհրդի նախագահ: 1998-2001թթ., 2001-2004թթ. եւ 2004-2007թթ.` Շենգավիթ համայնքի ղեկավար: 1999թ. հիմնել է «Շենգավիթ» բարեգործական հիմնադրամը: 1999-2001թթ. եղել է Եվրախորհրդի տեղական ինքնակառավարման պալատում ՀՀ ներկայացուցիչը: 2002թ. հիմնադիր ժողովում ընտրվել է ՀՀ առեւտրաարդյունաբերական պալատի նախագահ, 2005 եւ 2006 թվականներին` վերընտրվել: 2003-2004թթ. եղել է ԱՊՀ երկրների ԱԱՊ ղեկավարների խորհրդի նախագահ, Համաշխարհային առեւտրի պալատների ասոցիացիայի, Եվրապալատի, ԱՊՀ երկրների ԱԱՊ ղեկավարների, Սեւծովյան ավազանի երկրների ԱԱՊ խորհուրդների անդամ: 2003թ.-ից Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ հոգաբարձուների խորհրդի անդամ է: 2009թ.` ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի բյուջետային հանձնաժողովի անդամ: Շենգավիթ համայքի պատվավոր քաղաքացի (2006թ.): Շենգավիթ համայնքի ՀՀԿ խորհրդի նախագահ:
1998-1999թթ.` Ազգային ժողովի պատգամավոր (թիվ 3 ընտրատարածք): Ազգային ժողովի պաշտպանության ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի անդամ: «Երկրապահ» պատգամավորական խմբի անդամ: ՀՀԿ անդամ:
2007թ. մայիսի 12-ին Ազգային ժողովի պատգամավոր է ընտրվել համամասնական ընտրակարգով Հայաստանի Հանրապետական կուսակցությունից: ՀՀԿ խորհրդի անդամ:
Ամուսնացած է, ունի երկու զավակ:

Այս խորագրի վերջին նյութերը