Աստանայում Ս. Սարգսյանի հերթական միջազգային ստորացման հետեւանքով մի քանի օր տեւած հերթական ծանր մղձավանջից դուրս գալուց հետո Բաղրայան 26-ի «մոզգերը» երկու հիմնական քարոզչական «հակաթույն» են գտել։
Առաջին՝ «Խփե՛ք Նազարբաեւին. նա ստորացնելով Ս. Սարգսյանին՝ ստորացրել է Հայաստանը, մեզ բոլորիս, քանի որ Ս. Սարգսյանը Հայաստանի նախագահն է»։
Երկրորդ՝ «Խփե՛ք ընդդիմությանը. այն, որ Ս. Սարգսյանը լուռ տարավ նվաստացումը, դա նրա կողմից իմաստության դրսեւորում էր, բայց որ այդ առիթով լուռ է մնում եւ Նազարբաեւին ու մյուսներին չի հայհոյում ընդդիմությունը, այ դա ազգային դավաճանություն է»։
Կամ էս գաղափարները երկնողներն են հոգեկան հիվանդներ, կամ հասարակությանն են հոգեկան հիվանդի տեղ դրել։
Իսկ «ռեբուսի» լուծումը վաղուց հայտնի է։ Որպեսզի Ս. Սարգսյանին նվաստացնելով՝ Հայաստանին ու նրա արժանապատիվ ժողովրդին չնվաստացնեն Գյուլը, Էրդողանը, Ալիեւը, Նազարբաեւը, Պուտինը, Լուկաշենկոն եւ ուրիշներ, պետք է ոչ թե նրանց հայհոյել, այլ ընդամենը ազատվել Ս. Սարգսյանից եւ ունենալ արժանապատիվ ժողովրդին սազական օրինակարգ եւ արժանապատիվ նախագահ։
Աշոտ Սարգսյան