Լրահոս

03.06.2014 12:56


«Դուրս է գալիս, որ ՀՀ իշխանությունները համաձայն են Ալիևի հետ»

«Դուրս է գալիս, որ ՀՀ իշխանությունները համաձայն են Ալիևի հետ»

ԼՂՀ Ազգային ժողովի անկախ պատգամավոր Վահան Բադասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադառնալով օրերս Ծաղկաձորում երիտհանրապետականների հետ հանդիպման ժամանակ Սերժ Սարգսյանի հայտարարությանը` ի պատասխան Աստանայում Նազարբաեւի խոսքերի, թե «ՀՀ-ն Մաքսային միություն է գնում առանց Արցախի», ասաց, որ սրանից հետո պետք է այլ «սյուրպրիզների» սպասել:

«Ու եթե ՀՀ իշխանությունը հայտարարում է, որ օրենսդրորեն Արցախը ՀՀ-ի կազմի մեջ չէ, եւ մեր պատկերացումներով՝ ԼՂՀ-ն դուրս է ՀՀ-ից, ուրեմն մինչեւ հիմա Հայաստանի` որպես գարանտ, որպես անվտանգության երաշխավոր հանդես գալը Մինսկի խմբում կամ այլ տեղերում փուչիկ էր, սուտ էր: Այսինքն, դուրս է գալիս, որ ՀՀ իշխանությունները համաձայն են Ալիեւի հետ: Իսկ եթե համաձայն են, վաղն էլ կասեն, թե մենք չենք ասել, որ մաքսակետ չենք դնելու Արցախի եւ Հայաստանի միջեւ: Այսինքն, սա մի իրադրություն է, որտեղ այսպիսի հարցականների շարանը մեզ բերելու է կատաստրոֆիկ վիճակի»:

Շարունակությունը` «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը