Լրահոս

03.06.2014 12:19


Ուկրաինական բանակը գրոհում է Սլավյանսկը

Ուկրաինական բանակը գրոհում է Սլավյանսկը

Ուկրաինական բանակը գրոհում է Սլավյանսկը, ռազմական տեխնիկայի շարասյունը փորձում է քաղաքի կենտրոն ներխուժել այն վերահսկողության տակ վերցնելու նպատակով: Այս մասին հայտնել են «ՌԻԱ նովոստի»-ին աշխարհազորայինների շտաբում։

«Առավոտյան՝ տեղական ժամանակով ժամը 5-ին մոտ, ուկրաինական բանակը կրակահերթ է բացել Սլավյանսկում։ Դրանից անմիջապես հետո մի քանի արգելակետում մարտեր են սկսվել»,–հայտնել է շտաբի ներկայացուցիչը։ Զոհերի մասին տեղեկություն դեռևս չկա։ Սլավյանսկի մուտքերի մոտ՝ Խարկովի և Դնեպրոպետրովսկի կողմից, ուկրաինական բանակի մեծ թվով ռազմական տեխնիկա է կենտրոնացված՝ պատրաստ ներխուժել քաղաք։

Այս խորագրի վերջին նյութերը