ԵԱՀԿ գործող նախագահը կոչ է արել Ադրբեջանին ու Հայաստանին պահպանել հրադադարի համաձայնագիրը
«The Local»-ի փոխանցմամբ՝ Շվեյցարիայի նախագահ, ԵԱՀԿ գործող նախագահ Դիդիե Բուրկհալթերը Բաքու կատարած այցի շրջանակներում կոչ է Ադրբեջանին ու Հայաստանին ջանքեր գործադրել ԼՂ հակամարտությանը խաղաղ լուծում տալու համար, ինչպես նաև պահպանել հրադադարի համաձայնագիրը։
Բուրկհալթերն առաջարկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների միջև հանդիպում անցկացնել Փարիզում, որի շնորհիվ բանակցային գործընթացում կարող է նոր փուլ սկսվել։
Նշվում է, որ Շվեյցարիայի նախագահի 3-օրյա այցելությունը Հարավային Կովկաս մեկնարկել է Բաքվից: