Աշխարհ

03.06.2014 10:09


Սիրիայում նախագահական ընտրություններ են

Սիրիայում նախագահական ընտրություններ են

Այսօր Սիրիայում մեկնարկել են նախագահական ընտրությունները։ «Բի-Բի-Սի»-ին տեղեկացնում է, որ վերջին 50 տարվա ընթացքում առաջին անգամ Ասադների ընտանիքի ներկայացուցչի հետ երկրի նախագահի պաշտոնի համար կպայքարի 2 այլ թեկնածու՝ Հալեպից ընտրված կոմունիստ պատգամավոր Մահեր Աբդել Հաֆես Հաջարը և նախկին նախարար, գործարար Հասան Աբդել Իլլահի ան Նուրին։

Եվ չնայած 3 տարի շարունակվող քաղաքացիական պատերազմին՝ քչերն են կասկածում Սիրիայի գործող նախագահ Բաշար ալ Ասադի հաղթանակին։

Ընտրություններն անցկացվում են միայն այն շրջաններում, որոնք վերահսկում են սիրիական կառավարական ուժերը։ Դրանց ընթացքին հետևելու են ներկայացուցիչներ Սիրիայի բարեկամ 30 երկրներից։

Այս խորագրի վերջին նյութերը