Դավիթ Մուրադյանն ընտրվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր է ընտրվել գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը: Դավիթ Մուադյանը ծնվել է 1951թ. հունվարի 2-ին, Երևանում: Դերասան Էդուարդ Մուրադյանի որդին է: 1973թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Կինոյի պատմություն և սցենարական վարպետություն է դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 1969-ից տպագրվում է: Եղել է ութ գրքի, բազմաթիվ հոդվածների, ինչպես նաև մի քանի կարճամետրաժ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարի հեղինակ: 1971-73թթ աշխատել է Հայաստանի Ազգային ռադիոյի գրական հաղորդումների խմբագրությունում, 1973-74թթ` «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, 1976-91 և 1997-2001թթ.` «Հայֆիլմ» կինոստուդիայում` նախ որպես սցենարական-խմբագրական կոլեգիայի անդամ, ապա ստեղծագործական միավորման գլխավոր խմբագիր, տնօրենի տեղակալ գեղարվեստական ծրագրերի գծով:
Դավիթ Մուրադյանն ընտրվել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր
Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր է ընտրվել գրող, կինոգետ Դավիթ Մուրադյանը:
Դավիթ Մուադյանը ծնվել է 1951թ. հունվարի 2-ին, Երևանում: Դերասան Էդուարդ Մուրադյանի որդին է: 1973թ. ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը: Կինոյի պատմություն և սցենարական վարպետություն է դասավանդում Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում: 1969-ից տպագրվում է: Եղել է ութ գրքի, բազմաթիվ հոդվածների, ինչպես նաև մի քանի կարճամետրաժ խաղարկային և վավերագրական ֆիլմերի սցենարի հեղինակ: 1971-73թթ աշխատել է Հայաստանի Ազգային ռադիոյի գրական հաղորդումների խմբագրությունում, 1973-74թթ` «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, 1976-91 և 1997-2001թթ.` «Հայֆիլմ» կինոստուդիայում` նախ որպես սցենարական-խմբագրական կոլեգիայի անդամ, ապա ստեղծագործական միավորման գլխավոր խմբագիր, տնօրենի տեղակալ գեղարվեստական ծրագրերի գծով: