Լրահոս

02.06.2014 15:18


Ֆրանսիայի նախագահը պատրաստ է ընդունել Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին

Ֆրանսիայի նախագահը պատրաստ է ընդունել Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին

«Քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հաշտությունը դրական կանդրադառնա տարածաշրջանում կայունության և անվտանգության հաստատման վրա, նախագահ Ֆրանսուա Օլանդը պատրաստակամություն է հայտնել Ֆրանսիայում ընդունել Ադրբեջանի և Հայաստանի նախագահներին»,–ԱՊԱ գործակալության փոխանցմամբ` այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Պասկալ Մոնյեն:

Նա նաև մանրամասնել է, որ հրավերի առաջարկն արվում է միասին այն պայմանով, որ առաջարկը ընդունվի երկու երկրների նախագահների կողմից։ Բացի այդ, հանդիպմանը պետք է ներկա լինեն նաև ԵԱՀԿ ՄԽ համանախագահնեը: Դեսպանը նաև հայտնել է, որ Օլանդը կողմերին խաղաղության հաստատմանն ուղղված կոնկրետ առաջարկներ է արել, որոնք կարող են քննարկվել Ֆրանսիայում։

Այս խորագրի վերջին նյութերը