Կարծիք

02.06.2014 12:18


«Մի՛ փնտրեք մեղավորներ մեր ազգից դուրս»

«Մի՛ փնտրեք մեղավորներ մեր ազգից դուրս»

Հարգելիներս,

Միշտ լսում ենք այն մասին, որ մեզ՝ հայերիս, երբեք այս կամ այն ազգը թույլ չի տվել, որ աճենք, գնանք առաջ, զարգանանք և այլն։
Անձամբ ինձ համար աշխարհի ԲՈԼՈՐ ազգերը, բացի հայերից, ուղղակի ինչ-որ X ազգ են, և իրենք միայն պետք է պաշտպանեն իրենց շահերը։ Չկա՛ ինձ համար իրենց մեջ տարբերություն։
Մի՛ փնտրեք մեղավորներ մեր ազգից դուրս, հերի՛ք է մեղադրեք մնացած ԲՈԼՈՐԻՆ՝ բացի մեզնից։ Մե՛նք պետք է սիրենք մեր երկիրը, այլ ոչ թե ուրիշները։ Հասկանալի է, որ մենք բնազդաբար չենք ուզում խոստովանել, որ ինքներս ենք մեղավոր մեր անհաջողություններում, բայց դե, ճշմարտությունը օրերից մի օր պետք է ընդունել, որպեսզի ուղղվենք և գնանք ԱՌԱՋ։
Նախ՝ պետք է ինքներս սիրենք այս երկիրը և մեր ԱԶԳԻՆ, ինչքան էլ վատ կողմեր ունի մեր ազգը։ Եվ հենց մեր օրինակով փորձենք ճիշտը ցույց տալ ու քարոզել։

Հայկ Ավետիսյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը