Կարծիք

02.06.2014 10:44


Մեր հայաթը դատարկվել է...

Մեր հայաթը դատարկվել է...

Արդեն 10 տարուց ավելի է, ինչ քաղաքի այս թաղամասում ենք ապրում: Երբ այստեղ տեղափոխվեցինք, ամենից շատ ինձ դուր էր եկել այն, որ իմ տարիքի շատ տղաներ կան մեր հայաթում:

Երեկ որոշեցի դուրս գալ ու մի քիչ շփվել տղերքի հետ, քանի որ ուրիշ օրերին ուղղակի ժամանակ չի լինում: Տանից դուրս եկա 16.30-ին, եղանակը շատ նորմալ էր, ոչ անձրև էր գալիս, ոչ էլ շոգ խեխտոց էր: Բայց մեր «բեսեդկայում» մարդ չկար:
Ինչո՞ւ չկար: Շատ տրիվիալ բան ասեմ` արտագաղթել են սաղ: Բայց գիտեի, որ մինչև վերջերս 4 հոգի էր մնացել, ում հետ դեռ դպրոցական տարիներից շփվում էի, բայց այդ 4-ից 3–ն էլ, պարզվեց, հինգշաբթի գնացել են Մոսկվա` «ցեմենտ-բետոնի» գործ անելու: Ու ստացվեց, որ հայաթի սաղ տղաներից մնացել ենք մենակ ես ու Դավոն. մնացած բոլորը երկրից գնացել են:
Կարծում եմ, որ նույն իրավիճակն է նաև մեր հանրապետության մյուս բոլոր վայրերում… Մեր երկիրը դատարկվում է, արնաքամ է լինում: Այս ամենի սկզբնաղբյուրը և այս հարցի լուծումը գտնվում է Բաղրամյան 26-ում: Սա բոլորը պետք է գիտակցեն և սկսեն քայլեր ձեռնարկել երկրում իրավիճակը փոխելու համար: Հորդորս առաջին հերթին վերաբերում է քաղաքական ուժերին:

Արմեն Միքայելյան

Այս խորագրի վերջին նյութերը