Այսօր՝ ժամը 14.00-ին, «Ժառանգություն» խմբակցությունում տեղի է ունենալու ԲՀԿ–ի, ՀԱԿ–ի, ՀՅԴ–ի և «Ժառանգության» հերթական դռնփակ հանդիպումը։
Քառյակը, ամենայն հավանականությամբ, կամփոփի և կհրապարակի Կառավարությանը ներկայացվելիք իր պահանջները։
Հիշեցնենք, որ նախորդ հանդիպումից հետո ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին հայտնել էր, որ քառյակը համատեղ գործողությունների կոնսենսուս ունի, մասնավորապես համատեղ հանրահավաքի և մարզային այցելություններ անցկացնելու վերաբերյալ: Զոհրաբյանը նշել էր, որ այս գործողությունների մանրամասները կորոշվեն մյուս հանդիպմանը:
ԲՀԿ քարտուղարը տեղեկացրել էր նաև, որ քառյակի համատեղ օրակարգ ձևավորելու հետ կապված՝ կա ավելի քան 10 հարց, որոնք ներկայացվել են 4 ուժերի կողմից։
Այսօր քառյակը հերթական դռնփակ հանդիպումը կունենա

7or.am