Հաստիքային ու արտահաստիքային «հայրենասերների» ուրախությունը կարճ տևեց։ Սրանք հազիվ էին քննադատության անշառ թիրախ գտել՝ ի դեմս Ղազախստանի նախագահ Նազարբաևի, երբ պարզվեց, որ Սերժ Սարգսյանը պատրաստ է կատարել Նազարբաևի շուրթերով Ալիևի առաջ քաշած պահանջները՝ «Իսկ ո՞վ ա ասել, որ Հայաստանը Ղարաբաղի հետ միասին ա մտնելու ՄՄ» թեմայով։
Սերժ Սարգյանին ընդամենը երկու–երեք օր պետք եկավ Նազարբաևին արձագանքելու համար։ ՀՀԿ–ականների շրջապատում և Կարեն Ավագյանի կողքը նստած՝ նա իրեն շատ ինքնավստահ է զգում։ Այ, եթե Աստանայում Մելիք–Ադամյան փողոց լիներ, ու Բաղրամյան 26–ի «մուտիլովչիկներն» էլ կողքին լինեին, ապա նա «վաբշե» տեղը կդներ բոլորին։
«Արևմտամետ» Սարգսյանի պահվածքը Հայաստանից դուրս և Հայաստանի ներսում հիշեցնում է սեփական բակում յուրայինների ներկայությամբ առյուծ կտրող, իսկ ահա բակից դուրս՝ փիսիկ դարձող մարդու վարքագիծը։ Ինչևէ։
Սարգսյանը խոստովանեց, որ Նազարբաևի ասածներից հետո տհաճության զգացողություն է ունեցել (հայ ժողովուրդն էլ տհաճության զգացողություն ունեցավ, բայց այլ պատճառով), բայց անհասկանալի է, թե ինչու է այդպես եղել, քանզի ՀՀԿ ղեկավարը Աստանայից հասավ Ծաղկաձոր և հայտարարեց այն, ինչ պահանջել էր Նազարբաևը։ Հարց է առաջանում՝ ի՞նչն էր տհաճ, եթե ասելու և անելու էիր այն, ինչ պահանջեցին Ալիևն ու Նազարբաևը։ Միգուցե տհաճ էր այն պատճառով, որ ԵՏՄ–ում զրկեցին Սերժին Հայաստանի ներսում «Ղարաբաղը հետներս է, բայց այդ մասին չենք բարձրաձայնում» թեմայով «թունդ հայրենասիրությո՞ւն» խաղալ։
Բա եթե տհաճ էր Նազարբաևի ասածը, ապա տեղում պատասխան տայիր, կամ եթե համաձայն ես Ալիևի պահանջների հետ, ապա տեղում ասեիր՝ «Իսկ ո՞վ ա ասել, որ ...», այլ ոչ թե տեսախցիկների առաջ անհանգիստ շարժումներ անեիր, իսկ Ծաղկաձոր հասնելուն պես՝ «դուխովանայիր»։
Բայց դե, Սերժից այլ բան սպասելն անիմաստ է։ Իսկ ո՞վ ա ասել, որ նա Հայաստանի ու Ղարաբաղի շահերն է ներկայացնում։ Նա ասե՞լ է այդպիսի բան։ Իհարկե՝ ոչ։ Նա ճիշտ հակառակն է ասել ու արել։ Վկան՝ «Ֆուտբոլային» դիվանագիտությունն ու Հայաստանում գործող 5–րդ շարասյան հովանավորությունը։
Եթե այդպես լիներ, ու Սերժը մեր շահերը ներկայացներ, ապա Հայաստանը ԵՄ–ի հետ ասոցացման շուրջ չէր բանակցի և դրա արդյունքում ՄՄ չէր մտնի։
«Վերջի բոլշևիկը» ոչ մի բան էլ չի ասել։ Նա միայն ասել է, որ սահմանադրական փոփոխությունների միջոցով ուզում է վերարտադրվել ու հիմա թարմ «դհոլներ» է ման գալիս այդ փոփոխությունների քարոզը նրանց միջոցով իրականացնելու համար։
Բայց ո՞վ ա ասում, որ նրան հաջողվելու է վերարտադրվել։
Սևակ Մինասյան
Հ.Գ.։ Սերժ Սարգսյանի ծաղկաձորյան «հուժկու» պատասխանից հետո մի քանի հարցեր են առաջանում։
Հիմա Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսակե՞տ է հայտնվելու։ Այդ մաքսակետի աշխատանքների վերահսկողության համար ԵՏՄ–ից ղազախ կոմիսա՞ր է գալու։
Ռուսաստանի ու Ղրմի, Ռուսաստանի ու Աբխազիայի, Ռուսաստանի ու Հարավային Օսիայի, Ռուսաստանի ու Դոնբասի միջև նո՞ւյնպես մաքսակետ է հայտնվելու, թե՞ միայն «նախաձեռնողական» Սերժ Սարգսյանի վզին են ուզում նման բան փաթաթել, քանզի տեսնում են, որ այդ մարդն ամեն ինչի համաձայնում է, միայն թե մի քիչ փող տան։
Իսկ ո՞վ ա ասում, որ ...