Դոնեցկի օդանավակայանում զոհվածների թվում է քիքբոքսինգի աշխարհի չեմպիոնը
Ինքնահռչակված Դոնեցկի ժողովրդական հանրապետությունում մայիսի 26-ին օդանավակայանի համար մղվող մարտում զոհվել է նաև քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն Նիկոլայ Լեոնովը։ Այս մասին «ՌԻԱ Նովոստի»–ին հայտնել է «Դոնբասի ժողովրդական ճակատի» համանախագահ Վլադիմիր Ռոգովը։
Ուրբաթ Լեոնովի դին ճանաչվել է զոհվածների թվում, նրան տեղափոխել են ծննդավայր՝ Դնեպրոպետրովսկ։ Նիկոլայ Լեոնովը (31 տարեկան) 2005 թվականին հաղթել է Աշխարհի գավաթը կարատե մարզաձևում։ 2007-ին նա քիքբոքսինգի աշխարհի չեմպիոն է դարձել։ Մարզիչ է աշխատել, ստացել է նաև եկեղեցական աստիճան։ Դոնեցկի օդանավակայանում մայիսի 26-ին ընդհանուր 50 աշխարհազորային է մահացել, այդ թվում՝ 33 ռուսաստանցի, որոնք տեղափոխվել են հայրենիք։ Բացի այդ, զոհվածների մոտ 15 դի, այդ թվում՝ խաղաղ բնակիչների, դեռևս մնում են օդանավակայանում. դիպուկահարները թույլ չեն տալիս դրանք տանել։