Ա. Ռուստամյանը Ս. Սարգսյանի լռության մասին՝ «КВН հո չի՞, որ անպայման պետք է արձագանքես»
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ամենևին էլ չի համարում, որ Աստանայում Սերժ Սարգսյանը հենց նույն պահին պետք է արձագանքեր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, ով ընթերցեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը։
–Դա КВН հոչի՞, որանպայմանպետքէտվյալպահինարձագանքես, միայն թեդուրսգա, որտեղըդրեցիր։Համոզված եմ, որ պատասխանելուառիթներդեռկլինեն,–ասել է Ա. Ռուստամյանը:
Նա նաև ավելացրել է՝ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ Հայաստանը չանդամակցի Եվրասիական միությանը և չամրապնդի իր դիրքերը: Ռուստամյանը չի բացառում նաև, որ Հայաստանն ինքը հրաժարվի Եվրասիական միությանն անդամակցությունից, եթե, իհարկե, հարցը խիստ դրվի։
–ՈվՂարաբաղըճանաչի, պատրաստենքայդմիությանմեջլինել: Իսկ եթեհարցդրվի, որԵվրասիականմիությունչմտնենքՂարաբաղիհետ, չեմկարծում՝որևէիշխանությունհամաձայնիդրան,–ավելացրել է նա:
Ա. Ռուստամյանը Ս. Սարգսյանի լռության մասին՝ «КВН հո չի՞, որ անպայման պետք է արձագանքես»
ՀՀ ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանն ամենևին էլ չի համարում, որ Աստանայում Սերժ Սարգսյանը հենց նույն պահին պետք է արձագանքեր Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, ով ընթերցեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի նամակը։
–Դա КВН հո չի՞, որ անպայման պետք է տվյալ պահին արձագանքես, միայն թե դուրս գա, որ տեղը դրեցիր։ Համոզված եմ, որ պատասխանելու առիթներ դեռ կլինեն,–ասել է Ա. Ռուստամյանը:
Նա նաև ավելացրել է՝ Ադրբեջանն ամեն ինչ անելու է, որ Հայաստանը չանդամակցի Եվրասիական միությանը և չամրապնդի իր դիրքերը: Ռուստամյանը չի բացառում նաև, որ Հայաստանն ինքը հրաժարվի Եվրասիական միությանն անդամակցությունից, եթե, իհարկե, հարցը խիստ դրվի։
–Ով Ղարաբաղը ճանաչի, պատրաստ ենք այդ միության մեջ լինել: Իսկ եթե հարց դրվի, որ Եվրասիական միություն չմտնենք Ղարաբաղի հետ, չեմ կարծում՝ որևէ իշխանություն համաձայնի դրան,–ավելացրել է նա:
7or.am