Ո՞ւր են Ղարաբաղի մասին մտածող «ազգանվեր» հանրապետականներն ու մյուս «հայրենասերները»
Բա ո՞ւր են Ղարաբաղի մասին մտածող «ազգանվեր» հանրապետականներն ու մյուս «հայրենասերները»։ Երբ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը մեկ գիշերվա ընթացքում «փուռը տվեց» ԵՄ-ի հետ բանակցություններն ու գնաց դեպի ՄՄ, ՀՀԿ-ականներն ու մյուս «հայրենասերները» իրար հերթ չտալով պնդում էին, թե դա արվել է այն պատճառով, որ մենք ունենք Ղարաբաղի հարց, և դա մեր անվտանգության համար է արվում: Մի կողմ թողնենք այն, որ իրականում սա ապուշ բացատրություն է, քանզի մենք այդ խնդիրը մինչև 2013 թվականի սեպտեմբերի 3-ը նույնպես ունեինք, պարզապես Սերժ Սարգսյանն այն ժամանակ «նախաձեռնողականություն ու արևմտամետություն» էր խաղում: Հիմա՝ երեկ Նազարբաևը մեզ դրեց փաստի առաջ, թե եթե ուզում եք մտնել Եվրասիական տնտեսական միություն, ապա առանց Ղարաբաղի: Բա որտե՞ղ են հիմա այն «հայրենասերները», որոնք մեզ համոզում էին, որ «ինչ անում ենք, Ղարաբաղի համար ենք անում»: Թե՞ Նազարբաևի երեկվա հայտարարությունը նույնպես բխում էր Հայաստանի շահերից, ուղղակի մենք՝ «վսեմներս» չենք հասկանում դա: Այս իրավիճակը հայաստանյան քաղաքական ուժերի և հասարակության համար լակմուսյան թուղթ պիտի ծառայի: Եթե մենք չենք կորցրել մեր հնարավորությունը՝ ադեկվատ կերպով գնահատել տեղի ունեցող իրադարձությունները, եթե մենք դեռ ունակ ենք պաշտպանել սեփական պետության սահմաններն ու շահերը, մենք պարտավոր ենք քաղաքական գնահատական տալ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանն ու քայլեր ձեռնարկել երկրում լեգիտիմ և պետական շահերը պաշտպանող իշխանություն ձևավորելու համար: Այլ ճանապարհ մենք չունենք և չենք էլ կարող ունենալ:
Ո՞ւր են Ղարաբաղի մասին մտածող «ազգանվեր» հանրապետականներն ու մյուս «հայրենասերները»
Բա ո՞ւր են Ղարաբաղի մասին մտածող «ազգանվեր» հանրապետականներն ու մյուս «հայրենասերները»։
Երբ սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը մեկ գիշերվա ընթացքում «փուռը տվեց» ԵՄ-ի հետ բանակցություններն ու գնաց դեպի ՄՄ, ՀՀԿ-ականներն ու մյուս «հայրենասերները» իրար հերթ չտալով պնդում էին, թե դա արվել է այն պատճառով, որ մենք ունենք Ղարաբաղի հարց, և դա մեր անվտանգության համար է արվում: Մի կողմ թողնենք այն, որ իրականում սա ապուշ բացատրություն է, քանզի մենք այդ խնդիրը մինչև 2013 թվականի սեպտեմբերի 3-ը նույնպես ունեինք, պարզապես Սերժ Սարգսյանն այն ժամանակ «նախաձեռնողականություն ու արևմտամետություն» էր խաղում:
Հիմա՝ երեկ Նազարբաևը մեզ դրեց փաստի առաջ, թե եթե ուզում եք մտնել Եվրասիական տնտեսական միություն, ապա առանց Ղարաբաղի: Բա որտե՞ղ են հիմա այն «հայրենասերները», որոնք մեզ համոզում էին, որ «ինչ անում ենք, Ղարաբաղի համար ենք անում»: Թե՞ Նազարբաևի երեկվա հայտարարությունը նույնպես բխում էր Հայաստանի շահերից, ուղղակի մենք՝ «վսեմներս» չենք հասկանում դա:
Այս իրավիճակը հայաստանյան քաղաքական ուժերի և հասարակության համար լակմուսյան թուղթ պիտի ծառայի: Եթե մենք չենք կորցրել մեր հնարավորությունը՝ ադեկվատ կերպով գնահատել տեղի ունեցող իրադարձությունները, եթե մենք դեռ ունակ ենք պաշտպանել սեփական պետության սահմաններն ու շահերը, մենք պարտավոր ենք քաղաքական գնահատական տալ Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությանն ու քայլեր ձեռնարկել երկրում լեգիտիմ և պետական շահերը պաշտպանող իշխանություն ձևավորելու համար: Այլ ճանապարհ մենք չունենք և չենք էլ կարող ունենալ:
Արսեն Գևորգյան