Լրահոս

30.05.2014 14:25


Արցախում սկսվել է Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի գործով դատավարությունը

Արցախում սկսվել է Վիտալի Բալասանյանի դեմ մահափորձի գործով դատավարությունը

Լեռնային Ղարաբաղի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում սկսվել է Արցախի ԱԺ պատգամավոր Վիտալի Բալասանյանի մահափորձի գործով դատավարությունը` նախագահությամբ դատավոր Ա. Թադեւոսյանի:

Karabakh-life-ի փոխանցմամբ, այսօր, դատական նիստի առաջին մասում, հարցաքննվել են տուժող և մեղադրվող կողմերի վկաները, հրապարակվել են նաեւ հետաքննության ընթացքում վկաների տված ցուցմուքները: Դատավարության ընթացքը կողմերը բավարար են համարում:

Հիշեցնենք, որ 2013թ. դեկտեմբերին 29-ին Վ. Բալասանյանի հանդեպ կատարվել է մահափորձ: Մինչդատական վարույթի ընթացքում ձեռք բերված փաստական տվյալների համաձայն մեղադրանք է առաջադրվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ Արա Ավետյանին եւ Սերգեյ Միքայելյանին: Սույն թվականի մայիսի 5-ին մեղադրական եզրակացությունը ուղարկվել էր ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան: Դատավարությունը սկսվել է մայիսի 26-ին:

Մանրամասները կայքում ։

Այս խորագրի վերջին նյութերը