Կարծիք

30.05.2014 11:32


Արմեն Հարությունյան

Արմեն Հարությունյան

ՀՀ-Ի ԵՎ ԼՂՀ-Ի ՄԻՋԵՎ ՈՉ ԹԵ ՄԱՔՍԱՎՈՐ, ԱՅԼ ՌՈՒՍ ՍԱՀՄԱՆԱՊԱ՞Հ

Երեկվանից Աստանայում տեղի ունեցածի պատճառով սկիզբ առած կրքերը հանդարտեցնելու նպատակով Սերժ Սարգսյանի թիմակիցները թեպետ կցկտուր, բայց փորձում են մեզ համոզել, թե իրենք բացառում են Հայաստանի ու Ղարաբաղի միջև մաքսակետի գոյությունը, և իբր դրանով արդեն մեր մտավախությունները պետք է որ փարատվեին: Բայց Երևանը Աստանա չէ, և մեզանում քաղաքական «տյուբիտեյկայակիր» գործիչների քանակն այնքան էլ մեծ չէ, որ կարողանան մեզանում հասարակական տրամադրություններ առաջացնել, թե, իբր, ամեն ինչ նորմալ է:

Եվրասիական տնտեսական միությունը եթե ԼՂՀ-ն չի ճանաչում որպես Հայաստանի անբաժանելի մաս, դրանով իսկ նաև՝ ԵՏՄ-ի, ուրեմն պետք է ՄԱԿ-ի կողմից իր անդամ երկրների արտաքին սահմաններն ամուր փակի օտար պետությունների առաջ, առավել ևս՝ չճանաչված պետության:

Ո՞վ է վերահսկելու ԼՂՀ-ի արտաքին սահմանները: Մենակ չասեք՝ Հայաստանը. թե չէ, մեկը լինի՝ մեր սահմանները պահի, ավելի ճիշտ՝ այդ մեկը կա՝ ՌԴ-ն է: Իսկ Ռուսատանը չի կարող պաշտպանել նաև Ղարաբաղի արտաքին սահմանները, քանի որ ոչ ոք նրան թույլ չի տա զորքեր մտցնել տարածաշրջան չկարգավորված հակամարտության պարագայում:

Այնպես որ, մենք հայտնվել ենք այս ողբերգական վիճակում, քանի որ մեր երկիրը ղեկավարում է մի մարդ, ով շրջապատող աշխարհն ընկալում է տակի աթոռի միջոցով, և դա է պատճառը, որ նրա բոլոր որոշումները «հետույքային» են: Իսկ այդ կարգի գործիչը կարո՞ղ է լայնախոհ լինել, լուրջ պետական հարցեր լուծել:
Բայց մի՞թե միայն Ազատիչն է մեղավոր, կամ էլ նրա հլու-հնազանդ կամակատարները, ովքեր պատրաստ են մի թուլափայով մաս-մաս, կամ ամբողջությամբ օտարին հանձնել մեր հայրենիքը:

Իրենց մեղքի բաժինը լավ գիտենք ու ամեն օր խոսում ենք այդ մասին, իսկ գուցե, դրան զուգահեռ, մե՞ր մեղքի բաժինն էլ մատնացույց անենք, որ սրանք շարունակում եմ մեր երկրի ճակատագիրը տնօրինել:

Այո՛, եկել է բախտորոշ պահը, կա՛մ մենք կկորցնենք Ղարաբաղը ու նաև Հայաստանը, կա՛մ կստիպենք այս ապազգային իշխանություններին կորցնել իրենց աթոռները, որից հետո կփրկենք թե՛ Ղարաբաղը և թե՛ Հայաստանը:

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1423719907899792&id=100007853887323

Այս խորագրի վերջին նյութերը