Մայիսի 28-ին՝ ուշ գիշերով, ադրբեջանաբնակ Գարդաբանի քաղաքի կենտրոնում անհանգիստ մթնոլորտ էր: Այնտեղ սկսվել է կոնֆլիկտ` վերածվելով ֆիզիկական բախման տեղի ադրբեջանցիների և վրացիների՝ տեղի սվանների միջև: Ըստ ականատեսների խոսքերի՝ կոնֆլիկտը սկսվեց տեղի չայխանեներից մեկում, որտեղ մի քանի սվան լեզվակռվի բռնվեցին 4 ադրբեջանցու հետ: Ինչից հետո սկսվել է կռիվ մահակների և ձեռքի տակ եղած այլ միջոցների գործածությամբ: Ականատեսների խոսքերով` փոքր կռիվը հաշված վայրկյանների ընթացքում վերածվել է դաժան բախման, որին մասնակցել են ավելի քան 200 մարդ: Կռվի ընթացքում կողմերը, բնականաբար, գործածել են վարկաբեկող հայհոյանքներ, ինչպես նաև լսվել են քսենոֆոբիական` էթնիկ բովանդակության լուտանքներ: Ադրբեջանցիների և վրացիների միջև զանգվածային կռիվը տևել է մոտ կես ժամ և դադարեցվել է միայն կռվի վայր ժամանած ոստիկանության և հատուկ ծառայության միջամտությունից հետո: Առավոտյան՝ մայիսի 29-ին, Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ սկսված է համապատասխան հետաքննություն` ըստ Վրաստանի Քրեական Կոդեքսի № 239-րդ` խուլիգանության հոդվածի: Զանգվածային կռվի պատճառի մասին նույնիսկ տեղի բնակչության կարծիքներն են տարբերվում: Չնայած որ կռվի մասնակիցները հստակորեն բաժանված էին ըստ ազգային պատկանելության` վրացիներ և ադրբեջանցիներ, տեղի բնակիչների մի մասը, ինչպես նաև «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները գտնում են, որ զանգվածային կռվի պատճառ է դարձել ադրբեջանցիների` «Ազգային շարժում» կուսակցության պատկանելությունը, իսկ հարձակվողները համապատասխանաբար «Վրացական երազանք» կուսակցության անդամներ են եղել: Այդ կերպ փորձ է արվում կռվի պատճառը համարել ոչ թե էթնիկ, այլ քաղաքական բաղադրիչը: Մայիսի 29-ի առավոտյան Գարդաբանիի կենտրոնում կայացել է բազմամարդ ցույց: Հավաքվելով քաղաքի կենտրոնական հրապարակում` հավաքված ադրբեջանցիները պահանջել են իշխանությունից կռվի պատճառների անհապաղ հետաքննոթյուն, ինչպես նաև ենթարկել մեղավորներին քրեական պատասխանատվության: Բազմամարդ ցույցին ներկա է եղել նաև Քվեմո Քարթլի շրջանի նահանգապետը, որը խոստացել է հավաքվածներին, որ իրադարձության հետաքննությունը կվերցնի իր վերահսկողության տակ: Ամբողջ օրվա ընթացքում Գարդաբանիի փողոցները խստորեն վերահսկվում էին ոստիկանների շարքերով, իսկ դրան զուգահեռ անցկացվում էին տեղի երիտասարդության քայլերթեր: Տեղի ունեցած բախման հետ կապված արվել են հայտարարություններ, որոնք ներկայացնում ենք ընթերցողին. «Ուզում եմ դիմել երեկվա կռվի մասնակիցներին` Գարդաբանիի սվաններին: Ինչպես պարզվում է, իրականում, կռվի մասնակիցներից ոչ ոք քաղաքական այս կամ այն կուսակցության անդամ չէ, մինչդեռ, յուրաքանչյուր հակադրություն վնասում է երկրին, վնասում է նախընտրական գործընթացին: Միջգերատեսչական հանձնաժողովի անունից Գարդաբանիի բոլոր բնակիչներին հանգստության կոչ եմ անում», -հայտարարել է Վրաստանի Արդարադատության նախարարը` ծագումով սվան Թեա Ծուլուկիանին: «Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Գարդաբանիում, միշտ էլ տեղի է ունեցել: Տեղի է ունենում այսօր և կարող է տեղի ունենալ վաղը, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները բարդ գործընթաց է, որին մասնակցում են բազմաթիվ մարդիկ: Բնականաբար, փոխհարաբերությունները նման ժամանակահատվածներում սրվում են: Բոլորին հանգստության կոչ եմ անում: Կարևորը, որ պետությունը կանգնած է իր դիրքերում և ամեն ինչ անում է, որպեսզի հակադրություններ չլինեն», -հայտարարել է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն: «Ադրբեջանցիների վրա հարձակում գործած մարդիկ կապ ունեն «Վրացական երազանք» կուսակցության հետ: Հարձակումը կրում էր քաղաքական բնույթ: Ամենասարսափելին այն է, որ քաղաքական մրցակիցների հանդեպ գործածվել է այնպիսի տերմինաբանություն, որը Վրաստանում չէր հնչել վաղուց` 90-ականներից: Երեկ մենք բոլորս տեսանք և լսեցինք էթնիկական անարգանքներ քաղաքական հակառակորդների հասցեներին: Դա անթուլատրելի է: Մենք պահանջում ենք իշխանությունից, որպեսզի նրանք անհապաղ հետաքննեն տրված փաստերը և պատժեն բոլոր մեղավորներին», -հայտարարել է «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկը` Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան:
Բախում ադրբեջանցիների և վրացիների միջև
Մայիսի 28-ին՝ ուշ գիշերով, ադրբեջանաբնակ Գարդաբանի քաղաքի կենտրոնում անհանգիստ մթնոլորտ էր: Այնտեղ սկսվել է կոնֆլիկտ` վերածվելով ֆիզիկական բախման տեղի ադրբեջանցիների և վրացիների՝ տեղի սվանների միջև: Ըստ ականատեսների խոսքերի՝ կոնֆլիկտը սկսվեց տեղի չայխանեներից մեկում, որտեղ մի քանի սվան լեզվակռվի բռնվեցին 4 ադրբեջանցու հետ: Ինչից հետո սկսվել է կռիվ մահակների և ձեռքի տակ եղած այլ միջոցների գործածությամբ: Ականատեսների խոսքերով` փոքր կռիվը հաշված վայրկյանների ընթացքում վերածվել է դաժան բախման, որին մասնակցել են ավելի քան 200 մարդ: Կռվի ընթացքում կողմերը, բնականաբար, գործածել են վարկաբեկող հայհոյանքներ, ինչպես նաև լսվել են քսենոֆոբիական` էթնիկ բովանդակության լուտանքներ:
Ադրբեջանցիների և վրացիների միջև զանգվածային կռիվը տևել է մոտ կես ժամ և դադարեցվել է միայն կռվի վայր ժամանած ոստիկանության և հատուկ ծառայության միջամտությունից հետո: Առավոտյան՝ մայիսի 29-ին, Վրաստանի Ներքին գործերի նախարարությունը հայտնել է, որ սկսված է համապատասխան հետաքննություն` ըստ Վրաստանի Քրեական Կոդեքսի № 239-րդ` խուլիգանության հոդվածի:
Զանգվածային կռվի պատճառի մասին նույնիսկ տեղի բնակչության կարծիքներն են տարբերվում: Չնայած որ կռվի մասնակիցները հստակորեն բաժանված էին ըստ ազգային պատկանելության` վրացիներ և ադրբեջանցիներ, տեղի բնակիչների մի մասը, ինչպես նաև «Ազգային շարժում» կուսակցության ներկայացուցիչները գտնում են, որ զանգվածային կռվի պատճառ է դարձել ադրբեջանցիների` «Ազգային շարժում» կուսակցության պատկանելությունը, իսկ հարձակվողները համապատասխանաբար «Վրացական երազանք» կուսակցության անդամներ են եղել: Այդ կերպ փորձ է արվում կռվի պատճառը համարել ոչ թե էթնիկ, այլ քաղաքական բաղադրիչը:
Մայիսի 29-ի առավոտյան Գարդաբանիի կենտրոնում կայացել է բազմամարդ ցույց: Հավաքվելով քաղաքի կենտրոնական հրապարակում` հավաքված ադրբեջանցիները պահանջել են իշխանությունից կռվի պատճառների անհապաղ հետաքննոթյուն, ինչպես նաև ենթարկել մեղավորներին քրեական պատասխանատվության: Բազմամարդ ցույցին ներկա է եղել նաև Քվեմո Քարթլի շրջանի նահանգապետը, որը խոստացել է հավաքվածներին, որ իրադարձության հետաքննությունը կվերցնի իր վերահսկողության տակ: Ամբողջ օրվա ընթացքում Գարդաբանիի փողոցները խստորեն վերահսկվում էին ոստիկանների շարքերով, իսկ դրան զուգահեռ անցկացվում էին տեղի երիտասարդության քայլերթեր:
Տեղի ունեցած բախման հետ կապված արվել են հայտարարություններ, որոնք ներկայացնում ենք ընթերցողին.
«Ուզում եմ դիմել երեկվա կռվի մասնակիցներին` Գարդաբանիի սվաններին: Ինչպես պարզվում է, իրականում, կռվի մասնակիցներից ոչ ոք քաղաքական այս կամ այն կուսակցության անդամ չէ, մինչդեռ, յուրաքանչյուր հակադրություն վնասում է երկրին, վնասում է նախընտրական գործընթացին: Միջգերատեսչական հանձնաժողովի անունից Գարդաբանիի բոլոր բնակիչներին հանգստության կոչ եմ անում», -հայտարարել է Վրաստանի Արդարադատության նախարարը` ծագումով սվան Թեա Ծուլուկիանին:
«Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Գարդաբանիում, միշտ էլ տեղի է ունեցել: Տեղի է ունենում այսօր և կարող է տեղի ունենալ վաղը, քանի որ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունները բարդ գործընթաց է, որին մասնակցում են բազմաթիվ մարդիկ: Բնականաբար, փոխհարաբերությունները նման ժամանակահատվածներում սրվում են: Բոլորին հանգստության կոչ եմ անում: Կարևորը, որ պետությունը կանգնած է իր դիրքերում և ամեն ինչ անում է, որպեսզի հակադրություններ չլինեն», -հայտարարել է խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն:
«Ադրբեջանցիների վրա հարձակում գործած մարդիկ կապ ունեն «Վրացական երազանք» կուսակցության հետ: Հարձակումը կրում էր քաղաքական բնույթ: Ամենասարսափելին այն է, որ քաղաքական մրցակիցների հանդեպ գործածվել է այնպիսի տերմինաբանություն, որը Վրաստանում չէր հնչել վաղուց` 90-ականներից: Երեկ մենք բոլորս տեսանք և լսեցինք էթնիկական անարգանքներ քաղաքական հակառակորդների հասցեներին: Դա անթուլատրելի է: Մենք պահանջում ենք իշխանությունից, որպեսզի նրանք անհապաղ հետաքննեն տրված փաստերը և պատժեն բոլոր մեղավորներին», -հայտարարել է «Ազգային շարժում» կուսակցության առաջնորդներից մեկը` Թբիլիսիի նախկին քաղաքապետ Գիգի Ուգուլավան:
Վրաստանի Հայ Համայնք