Այն, որ Նազարբաեւը Աստանայում նիստի ժամանակ ընթերցում է Ալիեւի նամակը, դա ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանին ընդհանրապես բանի տեղ չեն դնում: Եթե Եվրասիական այդ միության ղեկավարները Սերժ Սարգսյանին ընդունեին որպես հավասար գործընկեր, ապա Ալիեւի նամակի մասին Նազարբաեւը պարտավոր էր տեղյակ պահել Սերժ Սարգսյանին մինչեւ նիստի սկիզբը, այնտեղ հավաքված բոլոր ղեկավարները նախօրոք Սերժ Սարգսյանի կարծիքը լսեին, մանրամասն քննարկեին նամակի բովանդակությունը, դրա իրավական եւ քաղաքական ասպեկտները եւ նամակի մասին ընդհանրապես չհիշատակեին նիստի ժամանակ: Ի վերջո, Հայաստանն է պատրաստվում անդամակցել այդ կազմակերպությանը, ոչ թե Ադրբեջանը, ու Հայաստանի կարծիքը պետք է առաջին հերթին, իբրեւ թե կարեւորվեր: Ալիեւին էլ հայտնեին, որ նամակի մասին տեղյակ է պահվել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին եւ հետագայում դա քննարկման հարց կլինի: Իսկ որ այսքանի փոխարեն Նազարբաեւը անակնկալ, ամբողջ աշխարհի առջեւ նամակի մասին տեղեկացնում է նիստի ժամանակ, իհարկե, դա նվաստացուցիչ պահ է: Այսինքն, հեչ վեջն էլ չի, որ դա անհարգալից վերաբերմունք է Սերժ Սարգսյանի հանդեպ: Նեղանում ա, թող նեղանա: Սա էր, որ տեղի ունեցավ Աստանայում: Հ.Գ. Դժվար է, չէ՞, պատկերացնել, որ նիստի ժամանակ Նազարբաևը ընթերցեր Ուկրաինայի նախագահի նամակը, որտեղ պահանջ դրվեր, թե Ռուսաստանը պետք է Եվրասիական Տնտեսական Միությանը անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններում, առանց Ղրիմի:
Սերժ Սարգսյանին ընդհանրապես բանի տեղ չեն դնում։
Այն, որ Նազարբաեւը Աստանայում նիստի ժամանակ ընթերցում է Ալիեւի նամակը, դա ցույց է տալիս, որ Սերժ Սարգսյանին ընդհանրապես բանի տեղ չեն դնում: Եթե Եվրասիական այդ միության ղեկավարները Սերժ Սարգսյանին ընդունեին որպես հավասար գործընկեր, ապա Ալիեւի նամակի մասին Նազարբաեւը պարտավոր էր տեղյակ պահել Սերժ Սարգսյանին մինչեւ նիստի սկիզբը, այնտեղ հավաքված բոլոր ղեկավարները նախօրոք Սերժ Սարգսյանի կարծիքը լսեին, մանրամասն քննարկեին նամակի բովանդակությունը, դրա իրավական եւ քաղաքական ասպեկտները եւ նամակի մասին ընդհանրապես չհիշատակեին նիստի ժամանակ: Ի վերջո, Հայաստանն է պատրաստվում անդամակցել այդ կազմակերպությանը, ոչ թե Ադրբեջանը, ու Հայաստանի կարծիքը պետք է առաջին հերթին, իբրեւ թե կարեւորվեր: Ալիեւին էլ հայտնեին, որ նամակի մասին տեղյակ է պահվել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների ղեկավարներին եւ հետագայում դա քննարկման հարց կլինի:
Իսկ որ այսքանի փոխարեն Նազարբաեւը անակնկալ, ամբողջ աշխարհի առջեւ նամակի մասին տեղեկացնում է նիստի ժամանակ, իհարկե, դա նվաստացուցիչ պահ է: Այսինքն, հեչ վեջն էլ չի, որ դա անհարգալից վերաբերմունք է Սերժ Սարգսյանի հանդեպ: Նեղանում ա, թող նեղանա: Սա էր, որ տեղի ունեցավ Աստանայում:
Հ.Գ. Դժվար է, չէ՞, պատկերացնել, որ նիստի ժամանակ Նազարբաևը ընթերցեր Ուկրաինայի նախագահի նամակը, որտեղ պահանջ դրվեր, թե Ռուսաստանը պետք է Եվրասիական Տնտեսական Միությանը անդամակցի ՄԱԿ-ի կողմից ճանաչված սահմաններում, առանց Ղրիմի:
Մհեր Ղալեչյանի ֆեյսբուքյան էջից