Ն. Զոհրաբյանը Նազարբաևի հայտարարությունների պատասխանն է պահանջում
Հիշատակելով Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևի այսօրվա հայտարարությունը՝ 2013թ. պետբյուջեի կատարողականի ժամանակ ԲՀԿ խմբակցության քարտուղար, ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը հարց է ուղղել ՀՀ փոխարտգործնախարար Կարեն Նազարյանին.
–Նազարբաևն այսօր շեշտեց, որ Եվրասիական տնտեսական միությունը սպասարկում է միայն երեք պետությունների` Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի շահերը: Իսկ որտե՞ղ է Հայաստանի շահը, և, ընդհանրապես մենք շահեր ունենք, դրանք ինչ-որ մեկը ներկայացնելու և պաշտպանելո՞ւ է։ Նազարբաևի այս ամբիցիոզ հայտարարությունը լուրջ մտահոգվելու տեղիք է տալիս: Ո՞վ է բացատրելու` Լեռնային Ղարաբաղը լինելո՞ւ է այդ տնտեսական տարածքում, թե՞ ոչ։
Կարեն Նազարյանը, սակայն, կոնկրետ չի կարողացել պատասխանել ԲՀԿ–ական պատգամավորի բարձրացրած այդ հարցերին՝ պատճառաբանելով, որ առաջին օրն է իր պաշտոնում և նաև կոմպետենտ չէ դրանց պատասխանելու:

7or.am