Եվրասիական տնտեսական միության անդամ՝ առանց ԼՂ–ի. Նազարբաևի վերապահումը (տեսանյութ)
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հիշատակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից ստացած նամակի մասին, որում ասվում է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կարող է միանալ միայն այն սահմաններով, որոնցով մտել է Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ):
«Նամակում ասվում է, որ Հայաստանն ԱՀԿ է մտել վերապահումով. դրույթները պետք է տարածվեն միջազգային սահմանների շրջանականերում ՄԱԿ-ի կողմից ճանաչված Հայաստանի տարածքների վրա միայն»,–ասել է Նազարբաևը՝ առաջարկելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագրում ևս մեկ կետ ավելացնել՝ Հայաստանը միանում է ՄԱԿ-ում ամրագրված իր երկրի սահմաններով։
«Դա կարելի է կիրառել, որպեսզի չգրգռենք մեր մեկ այլ ընկերոջն Ադրբեջանում։ Դուք այդպե՛ս եք ընդունվել ԱՀԿ։Եկեք հունիսին դա քննարկենք»,–դիմելով Սերժ Սարգսյանին՝ հավելել է Ղազախստանի նախագահը:
Նշենք, որ վերոնշյալ նամակը Ալիևն ուղարկել է Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրների նախագահներին։
Եվրասիական տնտեսական միության անդամ՝ առանց ԼՂ–ի. Նազարբաևի վերապահումը (տեսանյութ)
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի ընդլայնված կազմով նիստի ժամանակ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հիշատակել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևից ստացած նամակի մասին, որում ասվում է, որ Հայաստանը Եվրասիական տնտեսական միությանը կարող է միանալ միայն այն սահմաններով, որոնցով մտել է Առևտրի համաշխարհային կազմակերպություն (ԱՀԿ):
«Նամակում ասվում է, որ Հայաստանն ԱՀԿ է մտել վերապահումով. դրույթները պետք է տարածվեն միջազգային սահմանների շրջանականերում ՄԱԿ-ի կողմից ճանաչված Հայաստանի տարածքների վրա միայն»,–ասել է Նազարբաևը՝ առաջարկելով Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ պայմանագրում ևս մեկ կետ ավելացնել՝ Հայաստանը միանում է ՄԱԿ-ում ամրագրված իր երկրի սահմաններով։
«Դա կարելի է կիրառել, որպեսզի չգրգռենք մեր մեկ այլ ընկերոջն Ադրբեջանում։ Դուք այդպե՛ս եք ընդունվել ԱՀԿ։ Եկեք հունիսին դա քննարկենք»,–դիմելով Սերժ Սարգսյանին՝ հավելել է Ղազախստանի նախագահը:
Նշենք, որ վերոնշյալ նամակը Ալիևն ուղարկել է Եվրասիական տնտեսական միության անդամ բոլոր երկրների նախագահներին։
Դիտել 30-րդ րոպեից։
7or.am