ՀՀ կառավարությունն այսօրվա նիստին մերժել է ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներ Միքայել Մելքումյանի, Նաիրա Զոհրաբյանի, Էլինար Վարդանյանի, Բազմասեր Առաքելյանի և Վահան Կարապետյանի ներկայացրած օրինագիծը։
«Շրջանառության հարկի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» այդ նախագծով ԲՀԿ–ականներն առաջարկում են առաջին երեք տարիներին ազատել առևտրական, ինչպես նաև արտադրական գործունեությունից եկամուտների մասով շրջանառության հարկի վճարման պարտավորությունից։
Կառավարությունը, սակայն, շրջանառության հարկի դրույքաչափի նվազեցումն ու շրջանառության հարկի վճարումից ազատելն անընդունելի է համարում։
Կառավարությունը կրկին մերժեց ԲՀԿ–ի օրինագիծը

7or.am