Հարցազրույց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ
-Պարոն Շիրխանյան, ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունն ինչքանո՞վ է համահունչ այսօրվա իրականությանը, հաշվի առնելով վերջին դեպքերը, այդ թվում նաև հայ–վրացական սահմանում ստեղծված լարված իրավիճակը։ -2007 թ. Փետրվարի 7-ին հաստատված ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը, իր բոլոր թերություններով հանդերձ, այսօրվա իրականության հետ քիչ կապ ունի։ Վրաստանին վերաբերող մասում նշված են որոշ պահեր, որոնք, կարող են վտանգ ներկայացնել Հայաստանի ազգային անվտանգությանը։ Օրինակ. «Վրաց-թուրքական, վրաց-ադրբեջանական համատեղ տնտեսական, տրանսպորտային, ռազմական ծրագրերը...», «Իրական սպառնալիք է քաղաքաբնակ վիրահայության պրոֆեսիոնալ և տնտեսական-սոցիալական կարգավիճակի անկման պատճառով Վրաստանում նրա ունեցած հասարակական դերակատարության նվազման միտումը» և այլն, սակայն փաստաթղթում նշված համագործակցության զարգացմանն ուղղված դրույթները չեն կատարվել: Վրաց-Հայկական սահմանային միջադեպը ունի երկու լուծում՝ բանակցային կամ ուժային։ Իհարկե, ցանկալի է հասնել լուծման բանակցային սեղանի շուրջ։
-Դուք պաշտպանության փոխնախարար եք եղել։ Ինչպիսի՞ն էր այդ ժամանակ դիրքորոշումը Արցախի ազատագրված տարածքների հարցում։ Այսօր տարբեր կարծիքներ են հնչում... -Իմ ժամանակի ՊՆ-ի ողջ անձնակազմի համար այդ տարածքներն ընկալվել են որպես ազատագրված հայրենի հողեր, որոնց վրա մեծ արյուն է թափվել։ 1997 թ. ներկայացված կարգավորման տարբերակը մեզ համար ընդունելի չէր, ոչ միայն ԼՂՀ անկախությունը չճանաչելու, այլ ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու պահանջի համար։
-Ադրբեջանը սեպտեմբերին ռազմական դոկտրին է ընդունելու, որտեղ Հայաստանն առաջին անգամ սահմանվելու է որպես թշնամի պետություն։ Ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը։ Հայաստանն ունի՞ ռազմական դոկտրին։ -Հայաստանն ունի Ռազմական դոկտրինա 2007թ. դեկտեմբերից։ Ցավոք, այստեղ նույնպես փաստաթղթի և իրականության տարբերությունը մեծ է։ Սակայն Ադրբեջանից սպասվող հնարավոր ռազմական սպառնալիքները բացված են։ Զարմանալի չի, որ Ադրբեջանն իր դոկտրինայում Հայաստանը դիտարկի որպես թշնամի երկիր։ Խնդիրը մեզանում է։ Եթե պատերազմը անխուսափելի է, ապա Հայաստանը պարտավոր է լինել պատրաստ հաղթելու, իսկ դրա համար շատ բան պետք չի՝ Հայաստանում պետք է ստեղծվի արդարության, հավասարության, համերաշխության մթնոլորտ։ Մյուս բոլոր անհրաժեշտ գործոնները կան։
-Անցնենք ներքաղաքական թեմաներին։ Արտահերթ ընտրություններ կլինե՞ն, թե՞ ոչ։ -Արցախը Ադրբեջանին տալու պատճառով հրաժարականի և արտահերթ ընտրությունների հավանականություն ես չեմ տեսնում։ Մոտակա տարիներին նման բան չի լինելու։ Բայց, չնայած մենք ճգնաժամային պայմաններում ապրելուն վաղուց ենք սովոր, այնուամենայնիվ կա իշխանության գործելակերպից, չինովնիկական անձնակազմի վարքագծից դժգոհ հսկայական զանգված։ Եթե ՀԱԿ-ը նման խնդիր դնի, ապա կողմնակիցների պակաս չի ունենա։
Վահան Շիրխանյան
Հարցազրույց ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի հետ
-Պարոն Շիրխանյան, ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունն ինչքանո՞վ է համահունչ այսօրվա իրականությանը, հաշվի առնելով վերջին դեպքերը, այդ թվում նաև հայ–վրացական սահմանում ստեղծված լարված իրավիճակը։
-2007 թ. Փետրվարի 7-ին հաստատված ՀՀ Ազգային անվտանգության ռազմավարությունը, իր բոլոր թերություններով հանդերձ, այսօրվա իրականության հետ քիչ կապ ունի։ Վրաստանին վերաբերող մասում նշված են որոշ պահեր, որոնք, կարող են վտանգ ներկայացնել Հայաստանի ազգային անվտանգությանը։ Օրինակ. «Վրաց-թուրքական, վրաց-ադրբեջանական համատեղ տնտեսական, տրանսպորտային, ռազմական ծրագրերը...», «Իրական սպառնալիք է քաղաքաբնակ վիրահայության պրոֆեսիոնալ և տնտեսական-սոցիալական կարգավիճակի անկման պատճառով Վրաստանում նրա ունեցած հասարակական դերակատարության նվազման միտումը» և այլն, սակայն փաստաթղթում նշված համագործակցության զարգացմանն ուղղված դրույթները չեն կատարվել: Վրաց-Հայկական սահմանային միջադեպը ունի երկու լուծում՝ բանակցային կամ ուժային։ Իհարկե, ցանկալի է հասնել լուծման բանակցային սեղանի շուրջ։
-Դուք պաշտպանության փոխնախարար եք եղել։ Ինչպիսի՞ն էր այդ ժամանակ դիրքորոշումը Արցախի ազատագրված տարածքների հարցում։ Այսօր տարբեր կարծիքներ են հնչում...
-Իմ ժամանակի ՊՆ-ի ողջ անձնակազմի համար այդ տարածքներն ընկալվել են որպես ազատագրված հայրենի հողեր, որոնց վրա մեծ արյուն է թափվել։ 1997 թ. ներկայացված կարգավորման տարբերակը մեզ համար ընդունելի չէր, ոչ միայն ԼՂՀ անկախությունը չճանաչելու, այլ ազատագրված տարածքները Ադրբեջանին հանձնելու պահանջի համար։
-Ադրբեջանը սեպտեմբերին ռազմական դոկտրին է ընդունելու, որտեղ Հայաստանն առաջին անգամ սահմանվելու է որպես թշնամի պետություն։ Ինչպիսի՞ քայլեր պետք է ձեռնարկի Հայաստանը։ Հայաստանն ունի՞ ռազմական դոկտրին։
-Հայաստանն ունի Ռազմական դոկտրինա 2007թ. դեկտեմբերից։ Ցավոք, այստեղ նույնպես փաստաթղթի և իրականության տարբերությունը մեծ է։ Սակայն Ադրբեջանից սպասվող հնարավոր ռազմական սպառնալիքները բացված են։ Զարմանալի չի, որ Ադրբեջանն իր դոկտրինայում Հայաստանը դիտարկի որպես թշնամի երկիր։ Խնդիրը մեզանում է։ Եթե պատերազմը անխուսափելի է, ապա Հայաստանը պարտավոր է լինել պատրաստ հաղթելու, իսկ դրա համար շատ բան պետք չի՝ Հայաստանում պետք է ստեղծվի արդարության, հավասարության, համերաշխության մթնոլորտ։ Մյուս բոլոր անհրաժեշտ գործոնները կան։
-Անցնենք ներքաղաքական թեմաներին։ Արտահերթ ընտրություններ կլինե՞ն, թե՞ ոչ։
-Արցախը Ադրբեջանին տալու պատճառով հրաժարականի և արտահերթ ընտրությունների հավանականություն ես չեմ տեսնում։ Մոտակա տարիներին նման բան չի լինելու։ Բայց, չնայած մենք ճգնաժամային պայմաններում ապրելուն վաղուց ենք սովոր, այնուամենայնիվ կա իշխանության գործելակերպից, չինովնիկական անձնակազմի վարքագծից դժգոհ հսկայական զանգված։ Եթե ՀԱԿ-ը նման խնդիր դնի, ապա կողմնակիցների պակաս չի ունենա։
Զրույցը վարեց Արփի Բեգլարյանը