Լրահոս

29.05.2014 11:15


Պուտինը հայտնել է, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը պատրաստ է

Պուտինը հայտնել է, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը պատրաստ է

Այսօր Աստանայում մեկնարկած Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է, որ Եվրասիական տնտեսական միության պայմանագիրը պատրաստ է ստորագրման: Նա ընդգծել է, որ դա Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի կառավարությունների սերտ և համատեղ համագործակցության արդյունքն է:

Իր հերթին Եվրասիական ինտեգրման ինստիտուտի տնօրեն Ժանարգուլ Կուսմանգալիևան հայտարարել է, որ 40 երկիր, որոնց թվում են նաև Թուրքիան, Հնդկաստանը, Նոր Զելանդիան, Վիետնամը, պատրաստակամություն են հայտնել միանալ Մաքսային միության ազատ առևտրի գոտուն։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը