Լրահոս

29.05.2014 10:40


Ճապոնական լցանավում պայթյուն է որոտացել. նավապետն անհայտ կորել է

Ճապոնական լցանավում պայթյուն է որոտացել. նավապետն անհայտ կորել է

Ճապոնիայի արևմուտքում՝ Հիմեդզի նավահանգստում, պայթյուն է որոտացել լցանավի (տանկերի) վրա. յոթ մարդ տուժել է, նավապետն անհայտ կորել է: Այս մասին փոխանցում է «Ֆրանս պրես» գործակալությունը։ Պատահարը տեղի է ունեցել առավոտյան Խոնսյու կղզու մոտ։ «Սյոկո–մարու» լցանավը՝ 80 մետր երկարությամբ և 988 տոննա ջրատարությամբ, պայթյունի ժամանակ դատարկ էր. իրականացվում էին մաքրման աշխատանքներ։ Անձնակազմի ութ մարդուց յոթը փրկվել է, չորսը լուրջ այրվածքներ է ստացել և արդեն տեղափոխվել հիվանդանոց։ Նավապետի ճակատագիրը դեռևս անհայտ է։ Պատահարից հետո Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն ընդհատել է ելույթը խորհրդարանում, որպեսզի հեռուստատեսությամբ հայտնի ողբերգության մասին։

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»–ն:

Այս խորագրի վերջին նյութերը