«Facebook»-ը նորից սկսել է գործել Թայլանդում։ Կառավարությունը հերքել է սոցկայքն անջատելու հրամանի մասին տեղեկատվությունը: Խաղաղության ու կարգի պահպանման ազգային խորհրդի հրապարակված հայտարարության մեջ նշվում է, որ տեխնիկական խնդիր էր առաջացել Թայլանդի կենտրոնական սերվերի հետ: Հայտարարությունն արվել է ցամաքային զորքերի ռադիոկայանի ուղիղ եթերում՝ կես ժամ անց տեղեկատվության ու հեռուստահաղորդակցման տեխնոլոգիաների նախարարության՝ մի շարք սոցկայքերի արգելափակման մասին հայտարարությունից հետո:
Թայլանդում «Facebook»-ը նորից գործում է

Տեղեկացնում է «ՌԻԱ նովոստի»-ն: