Լրահոս

28.05.2014 14:35


Մադուրո. «Թող ԱՄՆ-ն ու Եվրոպան ձեռքերը քաշեն Ուկրաինայից»

Մադուրո. «Թող ԱՄՆ-ն ու Եվրոպան ձեռքերը քաշեն Ուկրաինայից»

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կարծիքով Ուկրաինան չի կարող լուծել երկրում ստեղծված իրավիճակը իր ներքին գործերին ԱՄՆ–ի և ԵՄ–ի միջամտության պատճատով: Այս մասին նա հայտնել է «Venezolana de Televison» հեռուստաալիքի եթերում՝ իր ավանդական «Կապի մեջ Մադուրոյի հետ» հաղորդման ժամանակ: Բացի այդ, նա համոզված է, որ Արևմուտքի քաղաքականությունն Ուկրաինայում ուղղված է նրան, որ «կապի Ռուսաստանի ձեռքերը», և ռուսական գազի մատակարարման նկատմամբ վերահսկողություն ստանա: Մադուրոն նշել է նաև, որ ուկրաինական սցենարով իրեն էլ էին ցանկանում պաշտոնանկ անել Վենեսուելայում: Նրա կարծիքով երկրում իրավիճակը հնարավոր է կարգավորել, եթե երկրի բնակիչներին հնարավորություն տրվի ինքնուրույն լուծել խնդիրները:

Տեղեկացնում է russian.rt.com-ը:

Այս խորագրի վերջին նյութերը