ԵԽԽՎ իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովը դատապարտել է Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին քնած ժամանակ կացնահարած Ռամիլ Սաֆարովի գործով Ադրբեջանի կողմից դատապարտվածների հանձնման վերաբերյալ Եվրոպական կոնվենցիայի 12-րդ հոդվածի կիրառումը: Ըստ դրա` նախատեսվում է դատապարտված օտարերկրացիներին հանձնել իրենց հայրենիքին: Դրա նպատակը բացառապեսմարդասիրական է:
ԵԽԽՎ պաշտոնական կայքի փոխանցմամբ` Սաֆարովի պարագայում Կոնվենցիայի կիրառումը որակելվել է որպես «միջազգային հարաբերություններում և օրենքի գերակայության հարցերում բարի կամքի սկզբունքի խախտում»:
Բանաձևի նախագիծն ընդունվել է ԵԽԽՎ-ում Մեծ Բրիտանիայի ներկայացուցիչ Քրիստոֆեր Չոփի զեկույցի հիման վրա:
Բանաձևի նախագծում մտահոգություն է հայտնվում, որ Ադրբեջանին արտահանձնելուց հետո Ռամիլ Սաֆարովն անհապաղ ազատ է արձակվել ու արդարացվել: Բացի այդ, Ադրբեջանում Սաֆարովին դիմավորել են որպես հերոսի, անհապաղ ներում շնորհել, հունգարական դատարանի կողմից նշված նվազագույն պատիժը չկրելով, բարձրացվել է կոչումն ու այլ պարգևների արժանացել:
Հայտարարության մեջ նշվում է, որ կոնվենցիան «նախատեսված չէ դատապարտյալներին հայրենիքում ազատ արձակելու համար»:
Բանաձևի նախագիծը ներկայացվելու է ԵԽԽՎ քննարկմանը 2014թ. ընթացքում:
ԵԽԽՎ-ում կներկայացվի Ռամիլ Սաֆարովի արտահանձնումը դատապարտող բանաձևի նախագիծ