Հայաստանի ազգային հավաքականը տարավ առաջին հաղթանակը Բեռնար Շալանդի գլխավորությամբ
Շվեյցարական Ժնև քաղաքի «Ֆոնտենետ» մարզադաշտում կայացավ Արաբական Միացյալ Էմիրությունների և Հայաստանի ազգային հավաքականների միջև ընկերական հանդիպումը:
38-րդ րոպեին Լևոն Հայրապետյանն առաջ մղեց Հայաստանի հավաքականին: Երկու րոպե անց Իսմայել Ահմեդը հավասարեցրեց հաշիվը՝ 1:1: 42-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը նորից առաջ մղեց մեր հավաքականին՝ հաշիվը դարձնելով 1:2: 52-րդ րոպեին Օմար Աբդուլռահիմը կրկին հավասարեցրեց հաշիվը՝ 2:2: 67-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը խփեց այս խաղում երկրորդ գոլը՝ 2:3: 71-րդ րոպեին Ռումյան Հովսեփյանը հաշիվը դարձրեց 2:4: 85-րդ րոպեին Մուհամեդ Սալեմը կրկին կրճատեց հաշվի տարբերությունը: Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ Հայաստանի հավաքականի հաղթանակով՝ 4:3 հաշվով:
Ավելացնենք, որ այս խաղում Հայաստանի ազգային հավաքականի կազմում իրենց նորամուտը նշեցին միանգամից 3 ֆուտբոլիստներ՝ Ռումյան Հովսեփյանը, ով իր առաջին իսկ խաղում դարձավ գոլի հեղինակ, Մաուրո Գեվգեոզյանը, ով փոխարինեց Յուրա Մովսիսյանին, և բրազիլացի Ալեքս Էնրիկե դա Սիլվան: