Էդվարդ Անտինյան. Սերժ Սարգսյանի ճանապարհային քարտեզը՝ Բաղրամյան 26–ից Մելիք–Ադամյան
ՀՀԿ համագումարներն, ըստ էության, որևէ հասարակական հետաքրքրություն չեն ներկայացնում: Իսկ Սերժ Սարգսյանի ելույթն էլ նույն կարևորությունն ունի, որքան իր ինքնահարցազրույցներում հնչեցրած մտքերը: Ուստի մեզ մնում է հերթական անգամ բացահայտել գործող նախագահի հերթական ստախոսությունը: Թեպետ, կարծում եմ, մեր ժողովուրդը վաղուց է համոզվել, որ Սարգսյանի մոտ ստախոսությունն արդեն դիագնոզ է, ցավոք՝ անբուժելի հիվանդության:
Այժմ Սարգսյանն ինչից էլ խոսի, հիմքում մի բան է՝ սահմանադրության փոփոխության միջոցով վերարտադրվել: Նրա առաջ քաշած մտքերը ոչ միայն համոզիչ չեն, այլև խորը հակասության մեջ են՝ մեկը մյուսի հետ, և նա չի կարող այդ կերպ համատեղել անհամատեղելին:
Նա խոսում է խորհրդարանական կառավարման համակարգի անցնելու մասին, և վկայակոչում, որ դրան շատերն էին կողմ, բայց մոռանում է նշել, որ այդ շատերն անցումն այդ համակարգի և հարյուր տոկոս համամասնական ընտրակարգի դիտարկում են մեկ ընդհանրության մեջ և բացի այդ՝ խորհրդարանական համակարգին անցնելու մասին խոսվում էր 2012թ. և 2013թ. խորհրդարանական և նախագահական ընտրություններից առաջ: Բայց երբ տոտալ ու աննախադեպ ընտրակեղծիքներ տեղի ունեցան, այդ թեման փակվեց, քանզի եթե ընտրական ինստիտուտները հիմնովին ոտնահարվում են, ապա իմաստ չունի սահմանադրական փոփոխություններին անդրադառնալն առանց իշխանափոխության։
Այս օրերին ԱԺ-ում նորից բարձրացվեց հարյուր տոկոս համամասնականին անցնելու հարցը, իսկ իշխող քաղաքական ուժը, փոխանակ դրան դրական արձագանքեր, որով փորձեր վստահության հող ստեղծել՝ սահմանադրական փոփոխությունների համար, ընդհակառակը՝ կատեգորիկ մերժեց այդ նախաձեռնությունը՝ ցույց տալով, որ Սերժ Սարգսյանի խոսքերը, թե իրենք ուզում են կուսակցությունների դերը բարձրացնել, լոկ դատարկ խոսքեր են:
Դե ինչպե՞ս հավատաս ՀՀԿ ղեկավարին, երբ մի կողմից նշվում է երկբևեռ քաղաքական համակարգի անհրաժեշտության մասին, որ կուսակցության դերը պետք է էականորեն մեծանա մեր կառավարման համակարգում, անգամ այն ծայրահեղ աստիճանի բարձրանա, որ տեղերում ժողովուրդն իր խնդիրներով ոչ թե պետական կամ տեղական ինքնակառավարման մարմիններին դիմի, կամ էլ գոնե մեծամասնականով ընտրված պատգամավորին, այլ՝ մոտակա ՀՀԿ-ականի «մարդ-գրասենյակ», բայց դրան զուգահեռ չեն հայտարարում, որ մեծամասնական ընտրակարգից պատրաստ են հրաժարվել:
Ի դեպ, վերջին 20 տարում հարյուր տոկոս մեծամասնական ընտրակարգից հետևողականորեն անցում է կատարվում դեպի հարյուր տոկոս համամասնականի, և մենք հիմա գտնվում ենք ավարտական փուլում: Համենայնդեպս տենդենցն այդպիսին էր, և վերջին խորհրդարանական ընտրություններից առաջ իշխանության ներկայացուցիչներն էին հավաստիացնում, որ այս միջանկյալ փուլն ավարտվում է այս ընտրություններով, և հաջորդն արդեն կլինի ամբողջական համամասնական: Իսկ հիմա նույն գործիչներն ի՞նչ են փորձում մեզ համոզել: Չնայած սա այնքան նման է 4 տարի ԵՄ-ի հետ բանակցելուց հետո 4 ժամում ՌԴ-ի գիրկը թռնելու հայտնի օպերացիային, որ կարիք չկա, որպեսզի Ս.Սարգսյանն իր «ցատկոտուն» քաղաքականությունն այս անգամ քողարկելու համար թաքնվի իրավաբանների մասնագիտական հանձնաժողովի հետևում:
Այնպես որ, ինչպիսի գեղեցիկ ու գայթակղիչ փաթեթավորումով էլ մատուցեն սահմանադրական փոփոխության անհրաժեշտությունը և փորձեն մեզ ներքաշել բովանդակային քննարկման մեջ, պետք է միանշանակ հայտարարել, որ այս պահին ու այս իշխանության օրոք սահմանադրական փոփոխության անհրաժեշտություն չկա և վե՛րջ:

https://www.facebook.com/ed.antinyan/posts/10202265706786598