Մայիս 27-ի այս օրը, 96 տարի առաջ, Բաշ-Ապարանի ճակատի վրա, ծանր պարտություն կրեցին Հայաստանի սիրտը՝ Երևանը գրավելու ընդհանուր հարձակողականի ձեռնարկած թուրքական զորքերը: Իսկ Մայիսի 21-ին սկսված և Ղարաքիլիսայի (Վանաձոր) ճակատը ճեղքելով դեպի Երևան առաջանալու թուրքական շարժումները, մի ամբողջ շաբաթ Գարեգին Նժդեհի հրամանատարությամբ մարտնչող հայկական ուժերի դիմադրության անխորտակ պատնեշի դեմ կռվելուց հետո, Մայիսի 28-ին ի վերջո չարաչար պարտություն կրեցին և ծանր կորուստներ տալով նահանջեցին: Այդպե՛ս, մայիսի 25-26-ին Սարդարապատի ճակատի վրա պարտվելուց և նահանջելուց հետո, թուրքական բանակը շուտով ընկավ նաև Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի ճակատների վրա: Բաշ-Ապարանի ճակատի վրա, Դրոյի հրամանատարության տակ թշնամու դեմ օրհասական կռիվ մղող հայկական ուժերը՝ զորայիններ թե կամավորականներ, Մայիսի 23-ից սկսված թուրքական հրետանու և գերազանցորեն մեծաթիվ զորքի առաջխաղացին հերոսաբար դիմադրելուց հետո, Մայիսի 26-ին ի վերջո կարողացան կոտրել թշնամու թափը և անցնել հակահարձակման: Ինչպես որ Սիմոն Վրացյանն է վկայում՝ «Մայիսի 23-ին թշնամին, խոշոր ուժերով, հարձակման դիմեց Բաշ-Ապարանի ճակատում։ Սկսվեցին արյունահեղ կռիվներ։ Դրոյին հաջողվեց կանգնեցնել նրա առաջխաղացումը՝ զգալի կորուստ պատճառելով նրան: Ստանալով օժանդակ ուժեր, թուրքերը նորից անցան հարձակման՝ հանդիպելով մերոնց համառ դիմադրությանը։ Կռիվները տևեցին մի քանի օր։ Այստեղ էլ մեր զորքերը երևան բերեցին արտակարգ տոկունություն ու քաջություն։ Դրոյի հմուտ ղեկավարության տակ նրանք ետ շպրտեցին թշնամու բոլոր գրոհները և Մայիսի 27-ին, մի խիզախ հակագրոհով, փախուստի մատնեցին թշնամուն։ Այդ ճակատամարտում հերոսական մահով ընկավ հայ լավագույն հայդուկներից մեկը՝ ձիավոր խմբի հրամանատար Զեմլյակը»: Թուրքական զորքի հրամանատարությունը, հայկական ուժերի թույլ կողմերը հարվածելու մարտավարական հատուկ հաշվարկով, Բաշ-Ապարանը ընտրել էր իբրև իր ընդհանուր հարձակողականի երեք ուղղություններից մեկը: Թեև թուրքական զորքի գլխավոր կենտրոնացումը Սարդարապատի ճակատի վրա էր, բայց Երևանի դիմադրական ուժը ջախջախելու համար, Վեհիբ փաշան իր հույսը դրել էր Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի դիմադրությունը ճզմելու և Երևանը թիկունքից հարվածելու մարտավարության վրա: Թշնամու հաշիվները սխալ դուրս եկան և Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հաջող դիմադրությունը հնարավորություն ընձեռեց Երևանին, որպեսզի թիկունքից ապահով՝ ինքնավստահ ու վճռական կռիվ մղի Սարդարապատի ուղղությամբ գրոհող թուրքական զորքի գլխավոր կենտրոնացումի դեմ։ Եվ Մայիսի 25-ին թափ առած հայկական հաղթական հակահարձակումը իր առաջին պտուղը տվեց Բաշ-Ապարանի ճակատի վրա ևս՝ անփառունակ պարտության մատնելով ցեղասպան Թուրքիայի բանակը: Նույնքան բախտորոշ կռիվ մղվեց Ղարաքիլիսայի ճակատի վրա, որը դեպի Բաքու արշավող թուրքական զորքի հաղթարշավի մեջ, Երզնկայի, Կարինի, Կարսի և Ալեքսանդրապոլի (Գյումրի) իրարահաջորդ անկումներից հետո, դարձել էր Արարատյան դաշտի մեջ ծվարած հայության ամենից թույլ թիկունքի կետը։ Այսուհանդերձ՝ շնորհիվ Ղարաքիլիսան անառիկ պահող հայկական ուժերի մարտունակության, թուրքական զորքերը չկարողացան առաջ շարժվել և չհաջողացրին թիկունքից հարվածել Սարդարապատի ճակատի վրա կենտրոնացած հայկական ուժերին։ Իսկ Մայիսի 25-ից սկսած, երբ Սարդարապատի մեջ հաղթանակած հայկական ուժերի զորավար Սիլիկյանը տվեց ընդհանուր հակահարձակման անցնելու հրամանը, Ղարաքիլիսայի ճակատի վրա կռվող հայկական ուժերը դիմադրական կռվից անցան հարձակողական գրոհի:
1918 թվականի մայիսյան հերոսամարտերի շարքում Ղարաքիլիսայի հերոսամարտը բացառիկ նշանակություն է ունեցել: Նժդեհը գրել է. «1918թ. մայիսի վերջերին վարել եմ Ղարաքիլիսայի ճակատամարտը: Առանց Ղարաքիլիսայի ճակատամարտի ոչ միայն այսօրվա Խորհրդային Հայաստանը, այլև այդ երկրամասի վրա այսօր ապրող հայություն չէինք ունենա: Ղարաքիլիսայի եռօրյա հերոսականը գլխովին ոչնչացումից փրկեց Արարատյան հայությանը և Հայկական պետության հիմքը դրեց»:
1919 թվականի Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Ավետիս Ահարոնյանը Ղարաքիլիսայի հերոսամարտը համարել է 20-րդ դարի Ավարայր. «...Ղարաքիլիսայի բախտորոշ ու արյունահեղ ճակատամարտի ոգին ու մեծությունն ըստ արժանվույն գնահատելուև ըմբռնելու համար, հարկ է գրեթե կրոնական երկյուղածությամբ մոտենալ փաստերին: Ղարաքիլիսայի պատմական կռիվը հայ-թուրքական պատերազմի ամենից բնորոշ դրվագն է իր ծավալով ու տևողությամբ: ...Հայ ցեղի լինել-չլինելու խնդիրն էր վճռվում Ղարաքիլիսայի առջև»: Հիմա տեսեք, թե ի՛նչ է ասել 1918 թվականի Մայիսի 31-ին, Բաթումիի բանակցությունների ժամանակ, Կովկասում թուրքական զորքերի հրամանատար Վեհիբ փաշան.- «Ղարաքիլիսան բացառիկ ճակատամարտ էր համաշխարհային այս պատերազմի պատմության մեջ։ Դա ամենից լուրջ ճակատամարտն էր, որին ես մասնակցեցի Դարդանելից հետո: Ղարաքիլիսայի տակ հայերը ցույց տվեցին, որ կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները»: Հիմա ընթերցենք «Մշակ» թերթի գնահատականը 1918 թվականի հունիսի 9-ին. «Հայերի՝ թուրքական զորքերի դեմ մղած պայքարի մեջ, Ղարաքիլիսայի կռիվը բռնում է բացառիկ տեղ իր խիզախությամբ և հերոսական ոգով: Հայ-թուրքական կռիվներում ոչ մի տեղ հայկական զորքերը այնպիսի խիզախ, անձնուրաց դիմադրություն չցուցաբերեցին, ինչպես այդ արեցին Ղարաքիլիսայի մոտ հայ գյուղացիները. այդ լեռնական, երկրագործ և հովիվ մարդիկ։ Այդ հերոսամարտը զգալի չափով թեթևացրել է թուրքական ուլտիմատումի ծանրությունը և թուրք պատվիրակներին թելադրել է զիջող լինել: Եվ այն 1500 քառակուսի վերստ տարածությունը, որ թուրքական պատվիրակությունը զիջել է մեր պատվիրակությանը, դա եղել է Ղարաքիլիսայի հերոսամարտի շնորհիվ: Փա՜ռք, ուրեմն, այդ հերոսներին»: Այսպիսի՛ հերոսական՝ Ազգ ու Հայրենիք, Պատմություն և Պետություն կերտող մայիսյան օրեր ապրեց հայությունը, 96 տարի առաջ, Արարատյան դաշտի մեջ և շուրջ: «Մայիսի 28»-ի խորհուրդը օրհասական վտանգի և գերագույն ծառացումի, դիմադրական անձնուրաց կռվի և ռազմական փայլուն հաղթանակի այսօրինակ պահերի խտացումն է, որոնք ներշնչման աղբյուր և նոր կյանքի՝ ազատ ու անկախ հայրենիքի մեջ գերիշխան ապրելու մեր արժանավորության երաշխիքը կազմեցին: Այդ ներշնչումով է, որ ամեն Մայիսի 28-ին, աշխարհի չորս ծագերից, հայ մարդկանց հայացքը ուղղվում է դեպի Սարդարապատ, Բաշ-Ապարան և Ղարաքիլիսա։ Նույն հպարտությամբ և ջերմեռանդությամբ, այս օրերին, Հայաստան աշխարհն ու հանուր հայությունը տոնում են հայոց ազգային անկախ պետականության ստեղծման 96 ամյակը: Ի՜նչ փույթ, որ վերանկախացյալ Հայաստանի Հանրապետությունը, պաշտոնապես, իբրև սոսկ Հանրապետության Օր տոնում է Մայիսի 28-ը. իր լիարժեք ու ամբողջական նշանակությամբ դեռ վերականգնված չէ Հայաստանի Անկախության նվաճման Օրը: Կարևորն ա՛յն է, որ ի հեճուկս տասնամյակների ուրացումին, հայ ժողովուրդը իր հոգու ու մտքի խորերը անեղծ պահեց Մայիսի 28-ով նվիրագործված «Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստան»ի հանգանակը և այսօր, ազգային ու պետական իր տոների շարքին, արժանի տեղը տալիս է նույնիսկ ոչ լիարժեք վերարժևորված Մայիսի 28-ին: Եվ ինչպես որ Մայիսի 28-ը կերտած Հայաստանի Անկախության Սերնդի տարագիր պատգամաբերները, մոտավոր անցյալի և այս օրվա առթիվ, մարգարեական շնչով ավետում էին՝ անպայման կգա նաև այն օրը, երբ արդեն «Ազատ ու Անկախ» Հայաստանը կնվաճի «Միացյալ»ով առաջադրված իր ամբողջացումը ևս:
Պարզապես պետք է հավատա՛լ, ինչպես անցյալին՝ նույնպես և այսօր, որ անկախության պայքարը շարունակելու, թշնամու հարվածների տակ անձնատուր չլինելու և հարատև կռվին տոկալու մարտունակության մեջ է փրկության և ամբողջական հաղթանակի անփոխարինելի երաշխիքը: Մայիսի 28-ն է դարձյալ և այսօր, ավելի քան երբեք, Հայաստանի Ազատության ու Անկախության փաստի և գաղափարի շուրջ համախմբված ու միացված են աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդի անխտիր բոլոր զավակները, քաղաքական և կուսակցական, դավանական կամ ընկերային ի՛նչ կողմնորոշում էլ որդեգրած լինեն անցյալում, կամ շարունակում են ունենալ հիմա էլ: Հայ քաղաքական մտքի այդ միասնականության արմատավորումն ու վերանորոգումը, իբրև այսօրվա և վաղվա ազգային ռազմավարության ու հայ ժողովրդի և Հայաստանի լինելության գլխավոր նախադրյալ և երաշխիք, հանդիսանում են Մայիս 28-ին ճամփա ելած Հայաստանի Անկախության մեծ երթի թիվ մեկ ուղենիշը: Մայիսի 28-ի ուղենշային ա՛յս պատգամը՝ Հայաստանի անկախության և հայոց ազգային պետականության շուրջ բոլորվելու և միավորվելու ա՛յս ավանդն է, որ այսօր աշխարհի չորս ծագերին, հայ ժողովրդի անխտիր բոլոր զավակների միտքն ու հոգին հպարտությամբ է լցնում: Եվ բոլորիս քայլերն ու հայացքը ուղղվում է դեպի Սարդարապատ, Բաշ-Ապարան և Ղարաքիլիսա՝ դեպի ազգային ինքնաճանաչման մեր հերոսական պատն ու պատնեշը:
Բաշ-Ապարանի և Ղարաքիլիսայի վճռորոշ հաղթանակները
Մայիս 27-ի այս օրը, 96 տարի առաջ, Բաշ-Ապարանի ճակատի վրա, ծանր պարտություն կրեցին Հայաստանի սիրտը՝ Երևանը գրավելու ընդհանուր հարձակողականի ձեռնարկած թուրքական զորքերը:
Իսկ Մայիսի 21-ին սկսված և Ղարաքիլիսայի (Վանաձոր) ճակատը ճեղքելով դեպի Երևան առաջանալու թուրքական շարժումները, մի ամբողջ շաբաթ Գարեգին Նժդեհի հրամանատարությամբ մարտնչող հայկական ուժերի դիմադրության անխորտակ պատնեշի դեմ կռվելուց հետո, Մայիսի 28-ին ի վերջո չարաչար պարտություն կրեցին և ծանր կորուստներ տալով նահանջեցին:
Այդպե՛ս, մայիսի 25-26-ին Սարդարապատի ճակատի վրա պարտվելուց և նահանջելուց հետո, թուրքական բանակը շուտով ընկավ նաև Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի ճակատների վրա:
Բաշ-Ապարանի ճակատի վրա, Դրոյի հրամանատարության տակ թշնամու դեմ օրհասական կռիվ մղող հայկական ուժերը՝ զորայիններ թե կամավորականներ, Մայիսի 23-ից սկսված թուրքական հրետանու և գերազանցորեն մեծաթիվ զորքի առաջխաղացին հերոսաբար դիմադրելուց հետո, Մայիսի 26-ին ի վերջո կարողացան կոտրել թշնամու թափը և անցնել հակահարձակման:
Ինչպես որ Սիմոն Վրացյանն է վկայում՝ «Մայիսի 23-ին թշնամին, խոշոր ուժերով, հարձակման դիմեց Բաշ-Ապարանի ճակատում։ Սկսվեցին արյունահեղ կռիվներ։ Դրոյին հաջողվեց կանգնեցնել նրա առաջխաղացումը՝ զգալի կորուստ պատճառելով նրան: Ստանալով օժանդակ ուժեր, թուրքերը նորից անցան հարձակման՝ հանդիպելով մերոնց համառ դիմադրությանը։ Կռիվները տևեցին մի քանի օր։ Այստեղ էլ մեր զորքերը երևան բերեցին արտակարգ տոկունություն ու քաջություն։ Դրոյի հմուտ ղեկավարության տակ նրանք ետ շպրտեցին թշնամու բոլոր գրոհները և Մայիսի 27-ին, մի խիզախ հակագրոհով, փախուստի մատնեցին թշնամուն։ Այդ ճակատամարտում հերոսական մահով ընկավ հայ լավագույն հայդուկներից մեկը՝ ձիավոր խմբի հրամանատար Զեմլյակը»:
Թուրքական զորքի հրամանատարությունը, հայկական ուժերի թույլ կողմերը հարվածելու մարտավարական հատուկ հաշվարկով, Բաշ-Ապարանը ընտրել էր իբրև իր ընդհանուր հարձակողականի երեք ուղղություններից մեկը: Թեև թուրքական զորքի գլխավոր կենտրոնացումը Սարդարապատի ճակատի վրա էր, բայց Երևանի դիմադրական ուժը ջախջախելու համար, Վեհիբ փաշան իր հույսը դրել էր Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի դիմադրությունը ճզմելու և Երևանը թիկունքից հարվածելու մարտավարության վրա:
Թշնամու հաշիվները սխալ դուրս եկան և Բաշ-Ապարանի ու Ղարաքիլիսայի հաջող դիմադրությունը հնարավորություն ընձեռեց Երևանին, որպեսզի թիկունքից ապահով՝ ինքնավստահ ու վճռական կռիվ մղի Սարդարապատի ուղղությամբ գրոհող թուրքական զորքի գլխավոր կենտրոնացումի դեմ։ Եվ Մայիսի 25-ին թափ առած հայկական հաղթական հակահարձակումը իր առաջին պտուղը տվեց Բաշ-Ապարանի ճակատի վրա ևս՝ անփառունակ պարտության մատնելով ցեղասպան Թուրքիայի բանակը:
Նույնքան բախտորոշ կռիվ մղվեց Ղարաքիլիսայի ճակատի վրա, որը դեպի Բաքու արշավող թուրքական զորքի հաղթարշավի մեջ, Երզնկայի, Կարինի, Կարսի և Ալեքսանդրապոլի (Գյումրի) իրարահաջորդ անկումներից հետո, դարձել էր Արարատյան դաշտի մեջ ծվարած հայության ամենից թույլ թիկունքի կետը։ Այսուհանդերձ՝ շնորհիվ Ղարաքիլիսան անառիկ պահող հայկական ուժերի մարտունակության, թուրքական զորքերը չկարողացան առաջ շարժվել և չհաջողացրին թիկունքից հարվածել Սարդարապատի ճակատի վրա կենտրոնացած հայկական ուժերին։ Իսկ Մայիսի 25-ից սկսած, երբ Սարդարապատի մեջ հաղթանակած հայկական ուժերի զորավար Սիլիկյանը տվեց ընդհանուր հակահարձակման անցնելու հրամանը, Ղարաքիլիսայի ճակատի վրա կռվող հայկական ուժերը դիմադրական կռվից անցան հարձակողական գրոհի:
1918 թվականի մայիսյան հերոսամարտերի շարքում Ղարաքիլիսայի հերոսամարտը բացառիկ նշանակություն է ունեցել: Նժդեհը գրել է. «1918թ. մայիսի վերջերին վարել եմ Ղարաքիլիսայի ճակատամարտը: Առանց Ղարաքիլիսայի ճակատամարտի ոչ միայն այսօրվա Խորհրդային Հայաստանը, այլև այդ երկրամասի վրա այսօր ապրող հայություն չէինք ունենա: Ղարաքիլիսայի եռօրյա հերոսականը գլխովին ոչնչացումից փրկեց Արարատյան հայությանը և Հայկական պետության հիմքը դրեց»:
1919 թվականի Հայաստանի Հանրապետության խորհրդարանի նախագահ Ավետիս Ահարոնյանը Ղարաքիլիսայի հերոսամարտը համարել է 20-րդ դարի Ավարայր. «...Ղարաքիլիսայի բախտորոշ ու արյունահեղ ճակատամարտի ոգին ու մեծությունն ըստ արժանվույն գնահատելուև ըմբռնելու համար, հարկ է գրեթե կրոնական երկյուղածությամբ մոտենալ փաստերին: Ղարաքիլիսայի պատմական կռիվը հայ-թուրքական պատերազմի ամենից բնորոշ դրվագն է իր ծավալով ու տևողությամբ: ...Հայ ցեղի լինել-չլինելու խնդիրն էր վճռվում Ղարաքիլիսայի առջև»:
Հիմա տեսեք, թե ի՛նչ է ասել 1918 թվականի Մայիսի 31-ին, Բաթումիի բանակցությունների ժամանակ, Կովկասում թուրքական զորքերի հրամանատար Վեհիբ փաշան.- «Ղարաքիլիսան բացառիկ ճակատամարտ էր համաշխարհային այս պատերազմի պատմության մեջ։ Դա ամենից լուրջ ճակատամարտն էր, որին ես մասնակցեցի Դարդանելից հետո: Ղարաքիլիսայի տակ հայերը ցույց տվեցին, որ կարող են լինել աշխարհի լավագույն զինվորները»:
Հիմա ընթերցենք «Մշակ» թերթի գնահատականը 1918 թվականի հունիսի 9-ին. «Հայերի՝ թուրքական զորքերի դեմ մղած պայքարի մեջ, Ղարաքիլիսայի կռիվը բռնում է բացառիկ տեղ իր խիզախությամբ և հերոսական ոգով: Հայ-թուրքական կռիվներում ոչ մի տեղ հայկական զորքերը այնպիսի խիզախ, անձնուրաց դիմադրություն չցուցաբերեցին, ինչպես այդ արեցին Ղարաքիլիսայի մոտ հայ գյուղացիները. այդ լեռնական, երկրագործ և հովիվ մարդիկ։ Այդ հերոսամարտը զգալի չափով թեթևացրել է թուրքական ուլտիմատումի ծանրությունը և թուրք պատվիրակներին թելադրել է զիջող լինել: Եվ այն 1500 քառակուսի վերստ տարածությունը, որ թուրքական պատվիրակությունը զիջել է մեր պատվիրակությանը, դա եղել է Ղարաքիլիսայի հերոսամարտի շնորհիվ: Փա՜ռք, ուրեմն, այդ հերոսներին»:
Այսպիսի՛ հերոսական՝ Ազգ ու Հայրենիք, Պատմություն և Պետություն կերտող մայիսյան օրեր ապրեց հայությունը, 96 տարի առաջ, Արարատյան դաշտի մեջ և շուրջ:
«Մայիսի 28»-ի խորհուրդը օրհասական վտանգի և գերագույն ծառացումի, դիմադրական անձնուրաց կռվի և ռազմական փայլուն հաղթանակի այսօրինակ պահերի խտացումն է, որոնք ներշնչման աղբյուր և նոր կյանքի՝ ազատ ու անկախ հայրենիքի մեջ գերիշխան ապրելու մեր արժանավորության երաշխիքը կազմեցին:
Այդ ներշնչումով է, որ ամեն Մայիսի 28-ին, աշխարհի չորս ծագերից, հայ մարդկանց հայացքը ուղղվում է դեպի Սարդարապատ, Բաշ-Ապարան և Ղարաքիլիսա։ Նույն հպարտությամբ և ջերմեռանդությամբ, այս օրերին, Հայաստան աշխարհն ու հանուր հայությունը տոնում են հայոց ազգային անկախ պետականության ստեղծման 96 ամյակը:
Ի՜նչ փույթ, որ վերանկախացյալ Հայաստանի Հանրապետությունը, պաշտոնապես, իբրև սոսկ Հանրապետության Օր տոնում է Մայիսի 28-ը. իր լիարժեք ու ամբողջական նշանակությամբ դեռ վերականգնված չէ Հայաստանի Անկախության նվաճման Օրը:
Կարևորն ա՛յն է, որ ի հեճուկս տասնամյակների ուրացումին, հայ ժողովուրդը իր հոգու ու մտքի խորերը անեղծ պահեց Մայիսի 28-ով նվիրագործված «Ազատ, Անկախ և Միացյալ Հայաստան»ի հանգանակը և այսօր, ազգային ու պետական իր տոների շարքին, արժանի տեղը տալիս է նույնիսկ ոչ լիարժեք վերարժևորված Մայիսի 28-ին:
Եվ ինչպես որ Մայիսի 28-ը կերտած Հայաստանի Անկախության Սերնդի տարագիր պատգամաբերները, մոտավոր անցյալի և այս օրվա առթիվ, մարգարեական շնչով ավետում էին՝ անպայման կգա նաև այն օրը, երբ արդեն «Ազատ ու Անկախ» Հայաստանը կնվաճի «Միացյալ»ով առաջադրված իր ամբողջացումը ևս:
Պարզապես պետք է հավատա՛լ, ինչպես անցյալին՝ նույնպես և այսօր, որ անկախության պայքարը շարունակելու, թշնամու հարվածների տակ անձնատուր չլինելու և հարատև կռվին տոկալու մարտունակության մեջ է փրկության և ամբողջական հաղթանակի անփոխարինելի երաշխիքը:
Մայիսի 28-ն է դարձյալ և այսօր, ավելի քան երբեք, Հայաստանի Ազատության ու Անկախության փաստի և գաղափարի շուրջ համախմբված ու միացված են աշխարհով մեկ սփռված հայ ժողովրդի անխտիր բոլոր զավակները, քաղաքական և կուսակցական, դավանական կամ ընկերային ի՛նչ կողմնորոշում էլ որդեգրած լինեն անցյալում, կամ շարունակում են ունենալ հիմա էլ:
Հայ քաղաքական մտքի այդ միասնականության արմատավորումն ու վերանորոգումը, իբրև այսօրվա և վաղվա ազգային ռազմավարության ու հայ ժողովրդի և Հայաստանի լինելության գլխավոր նախադրյալ և երաշխիք, հանդիսանում են Մայիս 28-ին ճամփա ելած Հայաստանի Անկախության մեծ երթի թիվ մեկ ուղենիշը:
Մայիսի 28-ի ուղենշային ա՛յս պատգամը՝ Հայաստանի անկախության և հայոց ազգային պետականության շուրջ բոլորվելու և միավորվելու ա՛յս ավանդն է, որ այսօր աշխարհի չորս ծագերին, հայ ժողովրդի անխտիր բոլոր զավակների միտքն ու հոգին հպարտությամբ է լցնում:
Եվ բոլորիս քայլերն ու հայացքը ուղղվում է դեպի Սարդարապատ, Բաշ-Ապարան և Ղարաքիլիսա՝ դեպի ազգային ինքնաճանաչման մեր հերոսական պատն ու պատնեշը:
Վրաստանի Հայ Համայնք