Լրահոս

28.08.2009 13:02


Ֆինանսների նախարար. «Ոչ մի վտանգ չկա բյուջեի ծախսերը չկատարելու առումով»

Ֆինանսների նախարար. «Ոչ մի վտանգ չկա բյուջեի ծախսերը չկատարելու առումով»

-Միասնական գանձապետական հաշվի վրա ունենք մոտ 170 մլրդ դրամ՝ չհաշված ընթացիկ եկամուտները, ծախսերը, հոսքերը, որ լինում են,-այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասել է ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը։

-Այն տեղափոխությունները, որոնք կատարվել են բյուջեում (երրորդից չորրորդ կիսամյակ), կատարվել են կառավարության լիազորությունների շրջանակում։ Մի կողմից մենք այդ ծախսերը նվազեցրել ենք, բայց մյուս կողմից ավելացրել ենք այնպիսի ծախսեր, որոնք բյուջեի նախնական տարբերակով նախատեսված չէին, և որոնք ուղղված են տնտեսության խթանմանը,-հաղորդել է նախարարը։

-Այն ծախսերի ծրագիրը, որ նախատեսված էր բյուջով 945 մլրդ դրամ ծավալով, մենք կկարողանանք այս տարի 905 մլրդ-ի շրջանակներում կատարել,-ասել է Տ. Դավթյանը՝ նշելով, որ թեև կառավարության իրավասությունների շրջանակում է մինչև 10% ծախսերի նվազեցում կատարելը, սակայն, ըստ բանախոսի, այդ ծավալը 10%-ից ավելի փոքր կլինի.

-Ոչ մի վտանգ չկա բյուջեի ծախսերը չկատարելու առումով,-հավելել է նախարարը։

7or.am

 

Այս խորագրի վերջին նյութերը