«Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ հանցագործությունը, օրենքի խախտումը, հանցանքը կուսակցական պատկանելություն չունեն»,-այսօր հայտարարել է Էդ. Շարմազանովը: Հետաքրքիր բան է ստացվում, գիտե՞ք: Մի կողմից հնչեցրած միտքը միանշանակ ընդունելի է, բայց մյուս կողմից էլ այդ միտքը հնչում է մի այնպիսի մարդու բերանից, որ պարզապես ծիծաղ է առաջացնում, քանի որ Շարմազանովը չէ, որ պետք է նմանատիպ մտքեր արտահայտի, քանի որ այդ դեպքում ամբողջ ՀՀԿ-ի կազմը ստիպված կլինի օրենքի առջև կանգնել. չէ՞ որ դրա համար լեն ու բոլ առիթներ կան: Օրինակ՝ այդպես էլ անպատիժ մնացին 2008-2009թթ. «ֆիքսված» փոխարժեքի քաղաքականության հեղինակները. Տիգրան Սարգսյանը, Արթուր Ջավադյանը, Ներսես Երիցյանը և Տիգրան Դավթյանը փոշիացրեցին ՀՀ պահուստային դոլարները 700 միլիոնի չափով՝ դատարկելով մարդկանց գրպանները մոտ 25 տոկոսով: Անպատիժ մնաց կովերի պտուկները գոլ ջրով լվանալու մասին դասախոսություններ կարդացողը՝ մեր երկրի բյուջեն դատարկելով ևս 17 միլիոնով: Չեն պատժվել աղմկահարույց «Որոտան» հէկի և «ՀայՌուսգազարդ»- ի, վերջերս էլ՝ ջրի երես դուրս եկած Մարզահամերգային համալիրի վաճառքի կազմակերպիչները: Օրենքը շրջանցել է նաև Տիգրան Սարգսյանի «օֆշորային» սկանդալը, թեև կա տուժած կողմ, ով պատմել է բոլոր մանրամասները, էլ չեմ ասում մնացած ապացույցների մասին՝ կապված, օրինակ, նույն Տիգրանի ստորագրության հետ: Օրենքը նաև լռում է, երբ ՀՀԿ-ի անդամը տեսախցիկի առջև ծեծում է կնոջը, կամ երբ իր տան մոտ սպանում են Հայաստանի հերոսներին: Էլ չեմ խոսում իշխող ռեժիմի կողմից Սահմանադրության ոտնահարման բազմաթիվ դեպքերի մասին: Եվ այս ցանկը կարելի է շարունակել, իհարկե, բայց արժե՞ որ: Չէ՞ որ օրենքը, միևնույն է, կլռի, քանի որ, ինչպես Շարմազանովի շեֆն է ասում, մեծերին է պետք գլխից բռնել, ինչը, անշուշտ, տեղի կունենա, եթե հանկարծ օրենքին թույլ տան, որ խոսի:
Երբ օրենքը լռում է
«Մեկ անգամ չէ, որ ասել եմ՝ հանցագործությունը, օրենքի խախտումը, հանցանքը կուսակցական պատկանելություն չունեն»,-այսօր հայտարարել է Էդ. Շարմազանովը:
Հետաքրքիր բան է ստացվում, գիտե՞ք: Մի կողմից հնչեցրած միտքը միանշանակ ընդունելի է, բայց մյուս կողմից էլ այդ միտքը հնչում է մի այնպիսի մարդու բերանից, որ պարզապես ծիծաղ է առաջացնում, քանի որ Շարմազանովը չէ, որ պետք է նմանատիպ մտքեր արտահայտի, քանի որ այդ դեպքում ամբողջ ՀՀԿ-ի կազմը ստիպված կլինի օրենքի առջև կանգնել. չէ՞ որ դրա համար լեն ու բոլ առիթներ կան:
Օրինակ՝ այդպես էլ անպատիժ մնացին 2008-2009թթ. «ֆիքսված» փոխարժեքի քաղաքականության հեղինակները. Տիգրան Սարգսյանը, Արթուր Ջավադյանը, Ներսես Երիցյանը և Տիգրան Դավթյանը փոշիացրեցին ՀՀ պահուստային դոլարները 700 միլիոնի չափով՝ դատարկելով մարդկանց գրպանները մոտ 25 տոկոսով: Անպատիժ մնաց կովերի պտուկները գոլ ջրով լվանալու մասին դասախոսություններ կարդացողը՝ մեր երկրի բյուջեն դատարկելով ևս 17 միլիոնով: Չեն պատժվել աղմկահարույց «Որոտան» հէկի և «ՀայՌուսգազարդ»- ի, վերջերս էլ՝ ջրի երես դուրս եկած Մարզահամերգային համալիրի վաճառքի կազմակերպիչները: Օրենքը շրջանցել է նաև Տիգրան Սարգսյանի «օֆշորային» սկանդալը, թեև կա տուժած կողմ, ով պատմել է բոլոր մանրամասները, էլ չեմ ասում մնացած ապացույցների մասին՝ կապված, օրինակ, նույն Տիգրանի ստորագրության հետ: Օրենքը նաև լռում է, երբ ՀՀԿ-ի անդամը տեսախցիկի առջև ծեծում է կնոջը, կամ երբ իր տան մոտ սպանում են Հայաստանի հերոսներին: Էլ չեմ խոսում իշխող ռեժիմի կողմից Սահմանադրության ոտնահարման բազմաթիվ դեպքերի մասին:
Եվ այս ցանկը կարելի է շարունակել, իհարկե, բայց արժե՞ որ: Չէ՞ որ օրենքը, միևնույն է, կլռի, քանի որ, ինչպես Շարմազանովի շեֆն է ասում, մեծերին է պետք գլխից բռնել, ինչը, անշուշտ, տեղի կունենա, եթե հանկարծ օրենքին թույլ տան, որ խոսի:
Նինա Մարգարյան