Կարծիք

27.05.2014 16:07


Մերի Մովսիսյան. «Հայկական լոբբիստական կառույցները բախվում են Սարգսյանի նախաձեռնողականության «արդյունքներին»»

Մերի Մովսիսյան. «Հայկական լոբբիստական կառույցները բախվում են Սարգսյանի նախաձեռնողականության «արդյունքներին»»

Ամեն անգամ, երբ Սերժ Սարգսյանը խոսում է Ցեղասպանության թեմայով, այնպիսի տպավորություն է ստեղծվում, որ ձեռք է առնում հայերիս։
Այսօր էլ չի հապաղել աճուրդի դրած Կ. Դեմիրճյանի անվան ՄՀՀ–ում Հայոց ցեղասպանության 100–ամյակի թեմայի վերաբերյալ իր մտքի գոհարները փոխանցել:
Արտառոց էր հատկապես արտաբերված հետևյալ միտքը. «...Օգտվելով այս առիթից` պաշտոնապես հրավիրում եմ Թուրքիայի Նախագահին, ով էլ որ ընտրվի առաջիկա ընտրությունների ժամանակ, այցելելու Հայաստան 2015 թվականի ապրիլի 24-ին և առերեսվելու Հայոց Ցեղասպանության պատմության խոսուն վկայություններին»:

Հետաքրքիր է՝ ի՞նչ ճանապարհով է ենթադրվում թուրք նախագահի այցը Հայաստան՝ բաց սահմանո՞վ, թե՞ ոնց։ Եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, իսկ այն ինձ հաստատ չի դավաճանում, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը՝ երկրի օրակարգային հարցերից մեը, «փուռը» գնաց Սարգսյանի հայ–թուրքական հարաբերությունների «սուպերնախաձեռնողականության» հետևանքով։ Արդյունքն այն եղավ, որ մի կողմից կասեցվեց ճանաչման գործընթացը, մյուս կողմից՝ ով չալարեց, իսկ այդպիսիք գտնվեցին, օգտագործեց Ցեղասպանությունն իր երկրի շահերն առաջ տանելու համար։
Իսկ Սփյուռքի ու հայկական լոբբիստական ու իրազեկման կառույցների անունները տալն ընդհանրապես ծայրահեղ ցինիզմի դրսևորում է։ Բոլոր հայկական լոբբիստական կառույցները բախվում են Սարգսյանի նախաձեռնողականության «արդյունքներին»։

Հետաքրքիր է՝ այսօր 2015 թվականի ապրիլի 24-ին պաշտոնապես հրավիրելով Թուրքիայի նախագահին (ով էլ ընտրվի առաջիկա ընտրություններին) Երևան՝ Ծիծեռնակաբերդի բարձունք տանող լույսերը նորից ե՞ն անջատվելու, ինչպես դա եղավ վեց տարի առաջ հայ–թուրքական «ֆուտբոլային կրքերի» շրջանակներում։

Մերի Մովսիսյան

Այս խորագրի վերջին նյութերը