Տիգրան Ուրիխանյան. «Հերթական սուտն են փորձում տարածել»
Այսօր Աժ պետաիրավական հանձնաժողովի նիստում 2013 թ.-ի բյուջեի կատարողականի վերաբերյալ Աժ աշխատակազմի ղեկավարի տեղակալի հաշվետվության ժամանակ հարց հնչեցրեցի` ի՞նչ սկզբունքով են չեղյալ համարվում (իբր տնտեսվում) որոշ պատգամավորների պետական գործուղումները: Հատկապես խոսքը գնում է արտաքին քաղաքականության հարթակում լրջագույն դիվանագիտական գործողությունների մասին, որոնց պատգամավորները չեն մասնակցում, որովհետև աշխատակազմը տնտեսում է մեկ էկոնոմ դասի տոմս և ընդամենը 74 դոլարի համարժեք օրապահիկի ծախս, մինչդեռ այլ ուղղություններով ծախսվող բազմաթիվ գումարներ, մեղմ ասած, չեն տնտեսվում:
Եվ այստեղ երկրորդական է դառնում, թե ինչ պատասխանեց աշխատակազմի ղեկավարի տեղակալը: Էականը այն է, որ շատ կոնկրետ իշխանական կայքեր (ասենք՝ news.am, կամ ՀՀԿ խոսնակին պատկանող henaran.am և այլն), որոնց գոյության բուն իմաստը իմ և գործընկերներիս վերաբերող որևէ բիծ կամ թերություն գտնելու փորձերն են, հերթական սուտն են փորձում տարածել, թե իբրև բողոքել եմ օրապահիկի չափից: Դրա համար շեշտում ու հստակեցնում եմ` բողոքում եմ կամայականության, յուրայիներին արտասահմաններում հաճույքներ, վայելքներ ու «շոփինգներ» անելու հնարավորություն տալու և փոխարենը իսկապես աշխատող ինտելեկտուալ պատգամավորներին` իբր տնտեսելու պատրվակով, կարևոր գործուղումներին չներգրավելու սկզբունքի դեմ:
Իսկ երբ որ նշված կայքերին տեղեկացվում է իրենց հրապարակած նյութի մեջ տեղ գտած ստի անթույլատրելիության մասին, նրանք պատասխանում են `«ինչ ուզում եք՝ արեք»: Դե ի՞նչ, մնում է ամեն անգամ հանրությանը տեղեկացնել, թե որոնք են և ում են պատկանում ստախոս կայքերը:
Բայց հարկավոր է հիշել, որ դրանց գրածը կարդում են այն նույն թշնամիները, որոնց դեմ պայքարում ենք միջազգային հարթակներում (իհարկե, խոսքը գնում է պայքարելու ունակ աշխատող պատգամավորների մասին):

ԱԺ պատգամավոր` Տ. Ուրիխանյան