Քառյակը համատեղ հանրահավաք անցկացնելու վերաբերյալ կոնսենսուս ունի (տեսանյութ)
Քիչ առաջ ԱԺ ԲՀԿ խմբակցության սենյակում ավարտվել է ԱԺ ոչ իշխանական 4 խմբակցությունների հերթական նիստը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը լրագրողներին հայտնել է, որ քառյակը համատեղ գործողությունների կոնսենսուս ունի, մասնավորապես՝ համատեղ հանրահավաք և մարզային այցելություններ անցկացնելու վերաբերյալ: Զոհրաբյանը նշեց, որ այս գործողությունների մանրամասները կորոշվեն մյուս նիստին, որը տեղի է ունենալու հաջորդ շաբաթվա սկզբին:
ԲՀԿ քարտուղարը տեղեկացրեց նաև, որ քառյակի համատեղ օրակարգ ձևավորելու հետ կապված՝ կա ավելի քան 10 հարց, որոնք ներկայացվել են 4 ուժերի կողմից, սակայն չհստակեցրեց՝ որոնք են այդ հարցերը, քանի որ լիազորված չէ հրապարակել դրանք: Առաջիկա նիստին կքննարկվեն նշյալ հարցերի մանրամասները:
Ինչ վերանբերում է նախորդ տարվա բյուջեի կատարողականի քվերակությանը, ապա Զոհրաբյանը տեղեկացրեց, որ դրա հետ կապված ևս կա միասնական դիրքորոշում՝ քառյակը դրան դեմ է արտահայտվելու։