«Սերժ Սարգսյանին միայն երկու բան են հետաքրքրում՝ պահել իշխանությունը և վերահսկել տնտեսությունն ու ֆինանսական հոսքերը»
Վերլուծաբան Ստեփան Դանիելյանն իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների մեջ ենթատեքստ է տեսնում։
–Որքանովեսեմհասկանում, ՍերժՍարգսյանինմիայներկուբանէհետաքրքրում՝պահելիշխանությունըևվերահսկելտնտեսություննուֆինանսականհոսքերը: Ըստ երևույթին, սահմանադրական փոփոխությունների ենթատեքստը պետք է այդտեղ որոնել,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Ս. Դանիելյանը։
Մեր այն դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանի՝ կուսակցությունների դերը բարձրացնելու մասին խոսելուն զուգահեռ՝ ՀՀԿ–ն մերժում է 100% համամասնական ընտրակարգին անցնելու նախաձեռնությունը, Ս. Դանիելյանն արձագանքել է.
Ինչ վերաբերում է կուսակցություններին, ապա, ըստ վերլուծաբանի, «Կուսակցությունների մասին» օրենքը վատ է սահմանում ներկուսակցական ժողովրդավարության չափանիշներն ու պահանջները:
–Ստվերայինեղանակներովկուսակցություններինհեշտէվերահսկել: Այդիսկպատճառովիշխանությունըպետքէկենտրոնացվիիշխողկուսակցությանձեռքին, դա՛էնպատակը:Իմկարծիքովսահմանադրականփոփոխություններիցավելիկարևորեն«Կուսակցություններիմասին»օրենքումփոփոխությունները, որոնքպետքէբավականխիստկերպովսահմանեններկուսակցականժողովրդավարությանչափանիշները, որպեսզիդժվարանանկուսակցություններիներսումիշխանությունըբռնազավթելուհնարավորությունները,–ավելացրել է Ս. Դանիելյանը:
«Սերժ Սարգսյանին միայն երկու բան են հետաքրքրում՝ պահել իշխանությունը և վերահսկել տնտեսությունն ու ֆինանսական հոսքերը»
Վերլուծաբան Ստեփան Դանիելյանն իշխանության նախաձեռնած սահմանադրական փոփոխությունների մեջ ենթատեքստ է տեսնում։
–Որքանով ես եմ հասկանում, Սերժ Սարգսյանին միայն երկու բան է հետաքրքրում՝ պահել իշխանությունը և վերահսկել տնտեսությունն ու ֆինանսական հոսքերը: Ըստ երևույթին, սահմանադրական փոփոխությունների ենթատեքստը պետք է այդտեղ որոնել,–«7օր»–ի հետ զրույցում ասել է Ս. Դանիելյանը։
Մեր այն դիտարկմանը, որ Սերժ Սարգսյանի՝ կուսակցությունների դերը բարձրացնելու մասին խոսելուն զուգահեռ՝ ՀՀԿ–ն մերժում է 100% համամասնական ընտրակարգին անցնելու նախաձեռնությունը, Ս. Դանիելյանն արձագանքել է.
–Դա տրամաբանական քայլ էր. բոլորս հասկանում ենք, որ Հայաստանը բռնազավթված է Հանրապետական կուսակցություն կոչվող վերպետական կառույցի կողմից: Մինչ այժմ դա կատարվում էր ոչ օրինական մեխանիզմների միջոցով: Հիմա եկել է ժամանակը, որ այդ երևույթը ինչ-որ կերպ օրինականացվի: Պարզ է, որ մենք հասել ենք մի հանգրվանի, երբ «ընտրություններ» կոչվող համապետական միջոցառումն արդեն դժվար է վերահսկվում ռեժիմի կողմից, հատկապես նախագահի ընտրությունները: Պետք է որոնել ելքեր: Դա էլ փորձում են անել սահմանադրական փոփոխությունների միջոցով:
Ինչ վերաբերում է կուսակցություններին, ապա, ըստ վերլուծաբանի, «Կուսակցությունների մասին» օրենքը վատ է սահմանում ներկուսակցական ժողովրդավարության չափանիշներն ու պահանջները:
–Ստվերային եղանակներով կուսակցություններին հեշտ է վերահսկել: Այդ իսկ պատճառով իշխանությունը պետք է կենտրոնացվի իշխող կուսակցության ձեռքին, դա՛ է նպատակը: Իմ կարծիքով սահմանադրական փոփոխություններից ավելի կարևոր են «Կուսակցությունների մասին» օրենքում փոփոխությունները, որոնք պետք է բավական խիստ կերպով սահմանեն ներկուսակցական ժողովրդավարության չափանիշները, որպեսզի դժվարանան կուսակցությունների ներսում իշխանությունը բռնազավթելու հնարավորությունները,–ավելացրել է Ս. Դանիելյանը:
7or.am