Կարծիք

27.05.2014 11:34


Սևակ Դանիելյան

Սևակ Դանիելյան

Այսօր սերժական թերթերից մեկը գրել է այն մասին, որ իբր թե Ռոբերտ Քոչարյանին պատկանող բանկերը ստացել են կուտակային ֆոնդերի օպերատորի կարգավիճակը: Այդ բանկերի թվում նշվում են «VTB-Հայաստան» բանկը, «ՀայԲիզնեսԲանկը», «HSBC բանկը», «ՀայՓոստը» և «Արարատ» բանկը:
Նախ՝ սկսեմ նրանից, որ Ռոբերտ Քոչարյանը բացարձակապես ոչ մի կապ չունի նշված բանկերից և ոչ մեկի հետ, ո՛չ փայ ունի, ո՛չ սեփականատեր է, ոչ էլ երբևիցե ինչ-որ ձևով ներգրավված է եղել այդ բանկերի շահույթները տնօրինելու գործում: Փայ մտնելու հետ կապված ընդհանրապես անիմաստ է խոսել, քանի որ մեր երկրում դրա վարպետը Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանն է: Սա ուղղակի որպես հիշեցում:

Սերժական թերթի այդ հոդվածի ընդհանուր բովանդակությունը հիմնված է այն գեղջկական թեզի վրա, թե եթե, օրինակ, «Արդշինինվեստ» բանկի սեփականատերը հայ է՝ ղարաբաղյան ծագումով, ուրեմն դրա սեփականատերն է նաև Ռոբերտ Քոչարյանը: Այստեղ ի հայտ է գալիս ոչ միայն լրագրողի ոչնչությունը, այլ նաև պատվիրատուի փտած լինելը:
Իսկ հիմա` ամեն բանկի մասին առանձին:

«ՀայՓոստ» – Սա Էդուարդ Էռնեկյանի կառույցն է:

VTB-Հայաստան – սա ընդհանրապես ռուսական բանկ է:

HSBC – սա անգլիական բանկ է, ու, մեղմ ասած, դժվար է հավատալ, թե անգլիացիները ինչ-որ մեկին փայ կտան: Եթե անգամ Սերժ Սարգսյանի եղբայրը ստեղ փայ չունի, ապա ուրիշները հաստատ չեն ունենա:

«Արդշինինվեստ» բանկի սեփականատերը հայ է, ծագումով ղարաբաղցի բիզնեսմեն է, ով բնակվում է Ռուսաստանում: Լայն հանրությունը նրան չի ճանաչում իր համեստության պատճառով:

Եւ ահա, եկանք հասանք ամենահետաքրքիր բանկերին՝ «ՀայԲիզնեսԲանկը» և «Արարատբանկը»: «Արարատ» բանկի տերը Սերժ Սարգսյանի մոտիկ ընկեր Բարսեղ Բեգլարյանն է (Ֆլեշ Բարսեղը): Երևի խոսքերն ավելորդ են այստեղ: Իսկ ահա «ՀայԲիզնեսԲանկի» հետ կապված ասեմ, որ վերջին ժամանակներում շատ լուրջ խոսակցություններ կան, որ այդ բանկն իր ձեռքն է վերցրել Սերժ Սարգսյանի եղբայր Սաշիկ Սարգսյանը:

Փաստորեն, ստացվեց հետևյալը` Սերժ Սարգսյանը կուտակայինով փող է կլպում մեր ժողովրդից, իր ընկերների և եղբոր բանկի միջոցով տնօրինում է այդ փողերը, բայց փորձում է պատասխանատվությունն իր վրայից գցել և սլաքներն ուղղել դեպի Քոչարյանը:

Ահա սա՛ է իրականությունը, և այն պատկերը, որ առկա է Հայաստանի բանկային համակարգում:

Սևակ Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը