Լրահոս

27.05.2014 11:02


Պավել Գուբարևը նշել է Պորոշենկոյի հետ բանակցությունների պայմանները

Պավել Գուբարևը նշել է Պորոշենկոյի հետ բանակցությունների պայմանները

Դոնեցկի շրջանի «ժողովրդական մարզպետ» Պավել Գուբարևը պատրաստ է բանակցությունների Ուկրաինայի նոր նախագահ Պյոտր Պորոշենկոյի հետ երկու պայմանով։

«Անհրաժեշտ է երկու ելակետ, որոնք նրանք պետք է ընդունեն։ Առաջին՝ Դոնբասի ժողովրդական հանրապետությունների անկախությունը։ Երկրորդ՝ ԴԺՀ–ից դուրս բերել ուկրաինական բանակի բոլոր օտար օկուպացիոն զորքերը»,–հայտարարել է Գուբարևը մամուլի ասուլիսին: Նրա խոսքերով՝ եթե կիևյան կողմը համաձայնվի «այդ ելակետային դրույթներին», ապա միջնորդներ պետք չեն լինի։ ԴԺՀ առաջնորդներից մեկը հույս է հայտնել, որ նախագահի ընտրություններից հետո «հարևան Ուկրաինայում խաղաղություն ու բարգավաճում կլինի»։

«Մենք՝ որպես անկախ պետություն, այդ կրկեսին չենք մասնակցել»,–հիշեցրել է Գուբարևը։

Փոխանցում է «ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը։

Այս խորագրի վերջին նյութերը