Դոնեցկի ժողովրդական մարզպետը հայտարարել է վիրավորներ տեղափոխող բեռնատարի ռմբակոծման մասին
Դոնբասի «ժողովրդական մարզպետ» Պավել Գուբարևն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ բեռնատարը, որին Դոնեցկում հրթիռ է դիպել, վիրավորներին էր տեղափոխում։ Զոհերի թիվը հասել է 35-ի, ևս 15-ը վիրավորվել է։ Ինքնահռչակված Դոնեցկի ժողովրդական հանրապետության մամուլի ծառայությունն այդ տեղեկատվությունը չի հաստատել։
«ԻՏԱՌ–ՏԱՍՍ»–ը փոխանցում է նաև, որ Դոնեցկում բուժանձնակազմի մոբիլիզացիա է հայտարարվել։
Դոնեցկի ժողովրդական մարզպետը հայտարարել է վիրավորներ տեղափոխող բեռնատարի ռմբակոծման մասին