Լրահոս

27.05.2014 09:48


«Արարատյան դաշտավայրը կանգնած է անապատացման վտանգի առաջ»

«Արարատյան դաշտավայրը կանգնած է անապատացման վտանգի առաջ»

«Այն, որ Արարատյան դաշտավայրը կանգնած է անապատացման վտանգի առջև, արդեն իսկ ակնհայտ է ոչ միայն մասնագետների, այլև իշխանությունների համար: Առաջին ահազանգը կապված էր Արմավիրի և Արարատի մարզերում արտեզյան ջրերի հորատանցքերի անխնա օգտագործման հետ, որի արդյունքում այդ փաստերով հարուցվեցին մի քանի քրեական գործեր:

«Ժողովուրդ»-ը պարզեց, որ անապատացման նոր խնդիր է հասունանում, այս անգամ Էջմիածնի տարածաշրջանում: Բանն այն է, որ այդ տարածքում հիմնականում ավազային հողեր են: Իսկ ավազը, ինչպես հայտնի է, պահանջարկ ունեցող շինանյութ է: Այդ պատճառով էլ շատ գյուղացիներ, ի վիճակի չլինելով մշակել իրենց հողերը, այն վաճառում են, իսկ գնորդները հողատարածքները վերածում են ավազահանքերի, որոնց շահագործումից հետո այդ տարածքները կա՛մ անապատանում են, կա՛մ էլ՝ վերածվում ճահճանման լճակների»,–գրում է թերթը։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Այս խորագրի վերջին նյութերը