Կարծիք

26.05.2014 21:53


«Սերժ Սարգսյանը գնում է վերջին բլեֆին»

«Սերժ Սարգսյանը գնում է վերջին բլեֆին»

Թեև Սերժ Սարգսյանի համագումարյան ելույթը հասարակության լայն շրջանակներում որևէ հետաքրքրություն չառաջացրեց, սակայն պարունակում էր մի քանի մեսիջներ` ուղղված քաղաքական շրջանակներին.

  1. Ես ուզում եմ մնալ իշխանության, բայց այս պահին չկա որևէ իրատեսական տարբերակ
  2. Ես առաջարկում եմ կիսել իշխանությունը, առանց ցնցումների և առանց ժողովրդի մասնակցության:
  3. Ես չունենալով որևէ խաղաքարտ, գնում եմ բացահայտ բլեֆի, փորձելով անցկացնել սահմանադրական հանրաքվեի գաղափարը:

Իսկ իրականությունն այն է, որ Ս. Սարգսյանը լավագույն դեպքում կարող է պաշտոնավարել մինչև իր երկրորդ ժամկետի ավարտը, որից հետո, պարզապես գնալու է թոշակի: Իսկ եթե հաշվի առնենք, որ իր պարագայում` զրոյական հանրային վարկանիշի դեպքում, չափազանց դժվար է լինելու մնացած տարիներին, եթե ոչ ամիսներին` պահել իշխանությունը: Սա նշանակում է, որ Ս. Սարգսյանը հոգու խորքում պատրաստ է սկսել իր անվտանգ պաշտոնանկության և հետագա երաշխիքների բանակցությունները հիմնական քաղաքական ուժերի հետ:

Հոգու խորքում ունենալով այս որոշումը, Ս. Սարգսյանը գնում է վերջին բլեֆին: Իսկ միգուցե ինձ հաջողվի խաբել քաղաքական դաշտին և ժողովրդին, ու անցկացնել սահմանադրական հանրաքվե, անցնել խորհրդարանական կառավարման համակարգին և մինչև մահ, ԱԺ նախագահի կարգավիճակով, միանձնյա իշխել այս երկրում: Իսկ ինչու միանձնյա. որովհետև խնդիրը լուծելուց հետո որևէ ազդեցիկ դեմք իր շրջապատում` իրեն այլևս պետք չեն լինելու:

Կարեն Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը