Պյոտր Պորոշենկոյի երդմնակալության արարողությունը տեղի կունենա հունիսի 8-10-ը
Նախագահական արշավի առաջատարի գրասենյակում երդմնակալությունը ձգձգելու պատճառ չեն տեսնում և արդեն նշում են մոտավոր ժամկետները։ Պյոտր Պորոշենկոյի գրասենյակում չեն բացառում, որ երդմնակալությունը կարող է տեղի ունենալ հունիսի 8-10–ը։ Այս մասին հայտնել է Պորոշենկոյի գրասենյակի իրավական վարչության ղեկավար Ռոման Զվարիչը։ Պորոշենկոն էլ իր հերթին հայտնել է, որ դա կարող է տեղի ունենալ Դոնբասում։ Դրա հետ մեկտեղ՝ նա գտնում է, որ նրա երդմնակալությունը պետք է որքան հնարավոր է՝ շուտ տեղի ունենա, քանզի շատ աշխատանք կա։ ԿԸՀ–ն շարունակում է հաշվել ձայները։ 70.08 % քվեաթերթիկների հաշվարկի արդյունքում Ուկրաինայի նախագահի ընտրություններում Պյոտր Պորոշենկոն հավաքել է 53.75 %:

Տեղեկացնում է segodnya.ua–ն։