Երբ մարտի 1-ի հանրահավաքում ՀԱԿ առաջնորդն, ի թիվս այս հարցերի նշեց, թե Ծառուկյանն ի՞նչ պակաս Իվանիշվիլի է, դրանից ահաբեկված Բաղրամյան 26-ից իրենց լրատվական ու համացանցային ռեսուրսների տոտալ զորահավաք հայտարարեցին: Վերջիններս պետք է զօրուգիշեր գտնեին բազում տարբերություններ Իվանիշվիլու և Ծառուկյանի միջև, անգամ գործի դնեին տան շորի մետրը, որպեսզի երկուսի հասակն ու լայնքը չափեին ու տարբերությունները մատնացույց անեին:
Բայց առաջին նախագահը ցանկանում էր հանրությանը բացատրել, որ պետք չի առաջնորդվել երկակի ստանդարտներով. հիանում եք, երբ ուրիշ երկրում մեծահարուստը կանգնում է ժողովրդի կողքին, աջակցում հանրահավաքային շարժմանը և առաջնորդում ռեժիմի դեմ պայքարը, իսկ մեզ մոտ՝ թերահավատորեն նշում, թե ինչպե՞ս կարող է հարուստ գործարարն իշխանությունների դեմ գնալ, և մեր մոտի պայքարը ներկայացնում որպես խաղ:
Սերժ Ազատիչի վարչակազմը փորձ արեց անգամ հրապարակավ ահաբեկել գործարարներին, թե չեք վախենում մեր դեմ դուրս գալ, դրանով նաև Ծառուկյանին թափանցիկ ակնարկ անելով: Բայց դե, դրանից բան դուրս չեկավ, և, արդյունքում, իշխանավորները ծիծաղելի վիճակում հայտնվեցին: Ստիպված կյանքի կոչեցին իրենց ոչ պայաս «համոզիչ» թեզը, թե մեր Ազատիչն ի՞նչ պակաս Սափարմուրադ Նիյազով կամ Իլհամ Ալիև է, որ չի կարող ցմահ ղեկավարել՝ դառնալով Հայաստանի «թուրքմենբաշի»:
Հիմա էլ իշխանությունների դարդը քիչ էր, Ուկրաինայում էլ մայդանին ֆինանսական աջակցություն ցուցաբերած մեծահարուստ կամ, ինչպես ընդունված է ասել, օլիգարխ Պորոշենկոն նախագահ ընտրվեց: Տեղից էլ մերոնք վախեցած էին, երբ քառյակը հայտարարեց շուրջօրյա հանրահավաքների մասին, որի դեպքում, եթե վարչապետի պաշտոնանկություն տեղի չունենար, ապա պայքարը սահուն ձևով հանգելու էր «Սերժի՛կ, հեռացի՛ր» կարգախոսին: Հասկանալով, որ Ծառուկյանը կարող էր հանրահավաքային պայքարի գործում լուրջ ռեսուրս ներդնել, Ազատիչը որոշեց, որ ավելի լավ է՝ օր առաջ Տ. Սարգսյանին պաշտոնանկ անի ու Ծառուկյանի խնամուն «բռնանշանակի» վարչապետ, մենակ թե պայքարի թափը փորձի դրանով գոնե մի փոքր կոտրել:
Բայց դե, թափանիվի ընթացքը կարելի է դանդաղեցնել, իսկ ահա կանգնեցնել թափանիվը հնարավոր չէ։ Չէ՞ որ քաղաքական ու քաղաքացիական ուժերի համախմբման գործընթացին օր օրի արձագանքողները շատանում են, իսկ դրան հակառակ՝ իշխանությունը մեկուսանում է թե՛ երկրի ներսում և թե՛ դրսում, ու այս պարագայում քաղաքական զարգացումները հաղթական ավարտին հասցնելն ընդամենը դարձել է հետևողական աշխատանքի ու տեխնիկայի գործ:
Արմեն Հարությունյան
ՄԵՐ ԱԶԱՏԻՉՆ Ի՞ՆՉ ՊԱԿԱՍ «ԹՈՒՐՔՄԵՆԲԱՇԻ» Է

https://www.facebook.com/permalink.php?story_fbid=1422526551352461&id=100007853887323