Վահագն Խաչատրյան. «Ստացվում է՝ Սահմանադրությունն է խանգարել ՀՀ–ի զարգացմանը»
Այսօրվա ասուլիսին ՀԱԿ անդամ Վահագն Խաչատրյանն անդրադառնալով Կառավարության ներկայացրած ծրագրին՝ նշել է, որ տնտեսական ճգնաժամից հետո մենք դեռ չենք հասել 2008 թվականի ցուցանիշներին.
«2008-ին ՀՆԱ-ն եղել է 11 625 մլրդ դոլար, 2013 թ. մենք ունեցել ենք 10 393, 2014 թ., 5.2 % տնտեսական աճի դեպքում, մենք կունենանք 10 մլրդ»,–ասել է բանախոսը։
Ըստ Խաչատրյանի՝ երկրում տիրող իրավիճակը հնարավոր կլինի փոխել իշխանափոխությունից հետո. «Քանի դեռ ՀՀ–ում իսկապես համակարգային փոփոխություններ չեն եղել, նշանակում է՝ այս իշխանությունն ուղղակի պետք է հեռանա: Ինչո՞ւ: Որովհետև այս իշխանության գոյատևումը պայմանավորված է մենաշնորհներով, կոռուպցիայով, քաղաքական և տնտեսական դաշտում հակառակորդներին ոչնչացնելով, որը հակասում է նաև իրենց ծրագրին»։
Ըստ նրա՝ այս իշխանության մոտեցումն այն է եղել, որ հետագայում կարողանա հեռանալ առանց իր գործունեության համար պատասխանատվություն կրելու. «Ծրագրում հիմնական խնդիր, որպես այդպիսին, ձևակերպված չի՝ ինչ են ուզում անել, ի վերջո։ Ասենք՝ աղքատությունը, գործազրկությունն ենք վերացնում, թե արտագաղթն ենք վերացնում, թե ուղղակի տնտեսական աճ ենք ապահովում։ Կամ չգիտեմ՝ այլ խնդիր է դրված. ես այդպիսի խնդիր չեմ տեսնում»։
Խաչատրյանն ուշադրություն է հրավիրել հատկապես հետևյալ հանգամանքին. «Հետաքրքիր էր հիմնավորումը նաև մեր անհաջողությունների, որոնք պայմանավորվում էին Սահմանադրությամբ։ Իրենք խիստ կարևորում են սահմանադրական փոփոխությունները, որոնք հնարավորություն կտան մեր քաղաքացիների իրավունքների համար պայքարելու, մեր հնարավորություններն օգտագործելու և այլն։ Այսինքն, ստացվում է, որ 1995 թվականից մինչև հիմա, 2005 թվականի փոփոխություններով հանդերձ, Սահմանադրությունը խանգարել է ՀՀ–ի զարգացմանը»,–ասել է նա՝ հավելելով, որ դա շատ տարօրինակ հիմնավորում է։
Դիտարկմանը, որ Հովիկ Աբրահամյանը խուսափում է նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի գործունեությունը մեկնաբանելուց ու նրա թողած ժառանգության մասին խոսելուց, բանախոսն ասել է. «Ասեմ իմ մոտեցումը՝ կա կուսակցական հանձնարարություն: Եթե հիշում եք, այնտեղ մեկը մեկին ներկայացնելու ժամանակ այդպիսի կուսակցական խիստ հանձնարարություն տվեց, իսկ ՀՀԿ–ն դառնում է այնպիսի կուսակցություն, որտեղ ազատ արտահայտվել կամ տեսակետ ունենալ չի լինելու. գնահատական տալիս է, որ ի՞նչ։ Ինքը նույն Կառավարության շարունակությունն է, նույն քաղաքական թիմի մասնակիցն է։ Այդ կառավարության ծրագրի հաջողությունների ու անհաջողությունների համար որքան պատասխանատու է Տիգրան Սարգսյանը, ավելի շատ կամ գոնե հավասար պատասխանատու է ինքը, որովհետև ինքը չի եղել սովորական ՀՀԿ–ի անդամ. ինքը եղել է ԱԺ նախագահ, այդ Կառավարության երկարաժամկետ փոխվարչապետ»,–ասել է նա։
Խաչատրյանի կարծիքով ներկա վարչապետը, սակայն, չի կարող խուսափել Տիգրան Սարգսյանի կառավարությանը գնահատականներ տալուց.
«Չի կարող խուսափել, որովհետև, ի վերջո, իր այսօրվա գործունեությունը պետք է նախորդի անհաջողությամբ արդարացվի։ Ինքը ցանկացած քայլ, որ պետք է անի, պետք է փորձի հիմնավորի, ու եթե իր քայլը մի քիչ չստացվի, ինքը պետք է ասի՝ բա, դե տեսեք՝ նախկինում ինչ է եղել»։

7or.am