Կարծիք

26.05.2014 14:45


«Չխոսել խնդիրներից նշանակում է ընդունել սեփական ապաշնորհությունն ու հանցավորությունը»

«Չխոսել խնդիրներից նշանակում է ընդունել սեփական ապաշնորհությունն ու հանցավորությունը»

Դժվար է պատկերացնել, որ նախագահի պաշտոնը զբաղեցնողի ելույթը չի պարունակում ոչ մի խոսք Հայաստանում առկա ծանրագույն սոցիալ-տնտեսական իրավիճակի, կոռուպցիայի, գործազրկության, արտագաղթի ծավալների աճի, արտաքին մարտահրավերների և առհասարակ՝ Հայաստանում առկա աղետալի իրավիճակի և դրանից դուրս գալու ճանապարհների մասին:

Սա ունի մեկ բացատրություն՝ Սերժ Սարգսյանն ու իր ղեկավարած կուսակցությունը հոյակապ հասկանում են, որ ստեղծված իրավիճակի միակ պատասխանատուն իրենց կողմից ստեղծված Հայաստանի կեղեքման և թալանի մեխանիզմն է, որի վերացման մասին խոսելով՝ նրանք անխուսափելիորեն պետք է խոսեն նաև իրենց հեռանալու մասին:

Միևնույն ժամանակ, չխոսել խնդիրներից, դրանց լուծումներից նշանակում է ընդհանրապես հրաժարվել երկիրը ղեկավարելուց և ընդունել սեփական ապաշնորհությունն ու հանցավորությունը: Որովհետև, եթե դու զբաղեցնում ես իշխանության կարևորագույն պաշտոնները և չես ղեկավարում պետությունը, նշանակում է՝ դու օգտագործում էս այդ պաշտոնները՝ ի նպաստ սեփական շահի՝ անխուսափելիորեն իրականացնելով հակապետական և հակաժողովրդական գործունեություն:
...
Նման ոչ ադեկվատ իշխանությունները պետք է ստանան անտեսվող ու ճնշվող քաղաքացիների համարժեք պատասխանը: Սերժ Սարգսյանի խմբավորումը միասնական հրապարակի միջոցով պետք է օր առաջ վռնդվի:

Արեգ Գևորգյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը