«Ես հարգում եմ ուկրաինացի ժողովրդի ընտրությունը երեկ կայացած նախագահական ընտրությունների ընթացքում, սակայն դրանց օրինականության համար անհրաժեշտ է երկրի հարավ-արևելքի մասնակցությունը»,–«ԻՏԱՏ-ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Ուկրաինայի պաշտոնանկ արված նախագահ Վիկտոր Յանուկովիչը։
Նա ընդգծել է, որ ընտրության և հենց նախագահի լեգիտիմության համար անհրաժեշտ է երկրի հարավարևելյան շրջանների մասնակցությունը։ Այնուհանդերձ, Յանուկովիչը նշել է, թե հարգում է ժողովրդի ընտրությունը։
«Անկախ այն հանգամանքից, թե որ շրջանում բնակչության քանի տոկոսն է մասնակցել ընտրության, դուք այն կատարել եք։ Եվ ես մեր հայրենիքի ամենադժվարին պահին արված ընտրությունը հարգում եմ»,- ասված է Յանուկովիչի հայտարարության մեջ։
Յանուկովիչը հարգում է ուկրաինացիների ընտրությունը